Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ

Ապրիլ 29,2015 12:13

Դեռատիզացիոն կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն` ամիսը երկու անգամ մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում ընթանում են կրծողների դեմ պայքարի  միջոցառումներ:  Սակայն հաշվի առնելով, որ գարնան և աշնան ամիսները հանդիսանում են կրծողների վերարտադրողականության ակտիվ ժամանակահատված, այժմ պլանայինից բացի, կազմակերպվել են նաև լրացուցիչ միջոցառումներ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում:

Գործընթացին աջակցում են համատիրությունների աշխատակիցները: Կրծողների առկայության հնարավոր դեպքերի վերաբերյալ  քաղաքացիները կարող են տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով: Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք հանդիսանալ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930