Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Թուրքիան քանդվելու է երեք տարուց, այս օրը լավ հիշեք». Հրապարակախոսը մարգարեացավ

Ապրիլ 29,2015 14:56

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի տպավորությամբ, այս տարի ապրիլի 24-ը ոչ թե սգո, այլ հաղթանակի օր էր:

Նա այսօր «Տեսակետ» ակումբում ամփոփեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն ու կարծիք հայտնեց, որ ղարաբաղյան շարժումից հետո հայերը նման կերպ չէին համախմբվել:

«Երբևէ այսքան հավաքական մեր ազգը չէր եղել: 1980 թվականից սկսած՝ այսպիսի համախմբվածություն չէր առաջացել: Խորին շնորհակալություն եմ հայտնում Հռոմի պապին, Քիմ Քարդաշյանին և Սերժ Թանկյանին… Երկրի նախագահից սկսած, համակարգողներից, ամեն ինչ մշակված էր դետալներով: Որևէ մեկի ոտքը չտրորվեց այս ընթացքում, ամեն ինչ շատ լավ ընթացավ»:

Իր գնահատականներից հետո նաեւ մարգարեացավ, եթե Թուրքիան առաջիկա 3 տարում չընդունեց Հայոց ցեղասպանությունը, կքանդվի. «Ինչպես Թուրքիան ոչնչացրեց մի ամբողջ հայ ազգի եւ յուրացրեց այդ ազգի պատմական երկիրը, նույն հայկական հարցի պատճառով քանդվելու է: Այս օրը կհիշեք, երեխաներ, երեք տարի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930