Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների չեմպիոնները որոշվեցին (ֆոտոշարք)

Մայիս 01,2015 18:15

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի դահլիճում եզրագիծը հատեց բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին բացի Եղեգնաձորից եւ Սյունիքից, մասնակցեցին հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի 126 բռնցքամարտիկներ:

скачанные файлы

Այսօր կայացած եզրափակիչներում հաղթեցին եւ չեմպիոնի կոչման արժանացան Ալեն Դանիելյանը՝ 49 կգ քաշային կարգ, Վահե Բադալյանը՝ 52, Հրայր Շահվերդյանը՝ 56, Սպարտակ Թամարյանը՝ 60, Գոռ Ալեքսանյանը՝ 64, Տիգրան Մելքոնյանը՝ 69, Վարդան Քոսյանը՝ 75, Էդուարդ Ենֆեջյանը՝ 81, Դավիթ Չալոյանը՝ 91 եւ Արամ Աբրահամյանը՝ +91:

Առաջնության գլխավոր մրցավար Դերենիկ Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում ընդհանուր առմամբ դժգոհ չէր երիտասարդների մրցելույթներից: «Իհարկե, կային բռնցքամարտիկներ, հիմնականում մարզերից, որոնք դեռ հանրապետության առաջնությունում եղանակ չեն կարող ստեղծել: Բայց նրանց ու մարզիչներին դրա համար, կարծում եմ, այնքան էլ պետք չէ քննադատել:скачанные файлы скачанные файлы

Մարզերում բռնցքամարտով զբաղվողները զուրկ են այնպիսի պայմաններից, ինչպիսիք կան մայրաքաղաքում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Կոտայքում եւ բռնցքամարտի ավանդույթներ ունեցող մյուս կենտրոններում: Այդուհանդերձ, շրջաններում դրական տեղաշարժ արդեն նկատվում է: Դա արդյունք է այն աշխատանքի, որ վերջին երկու տարում ֆեդերացիան մարզերում իրականացնում է նոր նախագահի նախաձեռնությամբ: Այս ընթացքում ֆեդերացիայի մասնաճյուղ կամ դահլիճ է բացվել որոշ մարզերում: Եվ օրինակ, Տավուշն արդեն մասնակիցներ ունի: Բավականին առաջադիմել են Գավառի, Մարտունիի, Սեվանի, Ստեփանավանի ներկայացուցիչները: Ֆեդերացիայի գերակա ծրագրերից մեկը բռնցքամարտի աշխարհագրության ընդլայնումն է: Կարծում եմ, այսպես շարունակվելու դեպքում մի օր հանրապետության մարզերը լուրջ մրցակից կդառնան Երեւանի եւ բռնցքամարտի մյուս կենտրոնների համար», – ասաց պարոն Գաբրիելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031