Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի հետ սերտ հարաբերություններ, ապակենտրոնացում, հասարակության ուժեղացում. «Ազգային վերածնունդ» կուսակցությունը խորհրդարանում է

Մայիս 05,2015 13:40

Մայիսի 3-ի ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքներով «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հաղթահարել է Ազգային ժողով մտնելու 5 տոկոսանոց արգելքը: Ազգային ժողովում կուսակցությունը կներկայացնի ԱՎԿ նախագահ Հայկ Խանումյանը:

Քարոզարշավի ժամանակ կուսակցությունը կարևորել է տնտեսական և քաղաքական  ապակենտրոնացումը: Սա հատկապես վերաբերվում է համայնքներին: Կուսակցությունն առաջարկում է Արցախի գյուղական և քաղաքային համայնքների ռեսուրսների ավելացում, շրջվարչակազմերի լիազորությունների կրճատում և դրանց պատվիրակում համայնքներին: Կուսակցության առաջարկած մեխանիզմները թույլ կտան համայնքի բնակչին իր հիմնական խնդիրները լուծել հենց համայնքի ներսում:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծման պահից, 2013թ. ի վեր հանդես է գալիս որպես ընդդիմադիր կուսակցություն և հասարակության ուժեղացման տեսանկյունից կարևորում հզոր ընդդիմության առկայությունը: Սա հատկանշական է Արցախի ներկա քաղաքական իրողությունների պայմաններում, երբ 2010թ. ձևավորված Ազգային ժողովում ոչ մի ընդդիմադիր ուժ չկար: Հասարակության ուժեղացման գործում կուսակցությունն իր վրա է վերցրել քաղաքական համակարգի որակների բարձրացման խնդիրը:

Արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցությունը քարոզարշավի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել գործող իշխանություններին` Իրանի հետ հարաբերությունների բացակայության համար: Կարևորելով Արևմուտքի և Ռուսաստանի հետ առկա հարաբերությունները` կուսակցությունը մեծ տեղ է հատկացնում հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ սերտ առևտրատնտեսական և քաղաքական հարաբերությունների ստեղծմանը, տարբեր հարցերի շուրջ բարձր մակարդակի խորհրդակցություններին:

 «Ազգային վերածնունդ» կուսակցություն

5 մայիսի, 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031