Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում գործող հայտնի տարբեր օբյեկտներ շարունակում են փակվել. «Հայկական ժամանակ»

Մայիս 06,2015 11:46

Երեւանում գործող հայտնի տարբեր օբյեկտներ շարունակում են փակվել երկրի տնտեսական ծանր վիճակի պատճառով։

Մայրաքաղաքի Պարոնյան 71 հասցեում գործող «Նարեկ» ռեստորանային համալիրը ժամանակին հայտնի էր իր հարսանյաց մեծ սրահով, հաճախ կազմակերպվող շոուներով, որոնց ընթացքում ելույթներ էին ունենում հանրապետության էստրադայի անվանի ներկայացուցիչներ։ «Նարեկը» ներկայումս փակ է, իսկ ռեստորանի սեփականատեր Վարուժան Ղազարյանը պատրաստվում է մեկնել արտասահման։

Ղազարյանը պատմեց, թե ինչպես է մոտ քառորդ դար՝ ուղիղ 23 տարի, փոքր խորտկարանից մեծ ռեստորան սարքել, որի դռները հիմա փակ են։ Ըստ Ղազարյանի, ռեստորանային բիզնեսը տարեցտարի կորցնում է իր հաճախորդին։ Այժմ «Նարեկը» հանվել է վարձակալության եւ նրանով հետաքրքրված նոր մարդիկ կան։ Իսկ սեփականատերը մտադիր է բիզնես սկսել արտասահմանում։

Մաշտոցի պողոտայում գտնվող «Պիցցա Պեպպինոն» շատ լավ հայտնի է յուրաքանչյուր երեւանցու, այն հին պատմություն ունի։ Այստեղ երկար տարիներ գործել է պիցերիա, ֆրանսիական եւ չինական խոհանոց, եղել է կարաոկե, գործել է առաքման ծառայություն։ Հիմա «Պիցցա Պեպպինոն» փակվել է։ Նրա առաքման եւ մյուս հեռախոսահամարները գոյություն չունեն։

Հայաստանից հեռանում են չորս իտալական բրենդներ՝ «Ռիփլեյ», «Միսս Սիքստի», «Ստեֆանել» եւ «Ֆորնարինա»։ Այս չորսը մի քանի տարի ներկայացված էին Մաշտոցի 9 հասցեում գործող խանութում, որը իտալական հայտնի բրենդների միակ ներկայացուցիչն էր Հայաստանում։ Այժմ, սեփականատիրոջ որոշմամբ, հագուստի սրահը փակվում է, իսկ բրենդները դադարում են ներկայացված լինել Հայաստանում։ Մոտ մեկ ամիս առաջ խանութը հայտարարել է 80 տոկոսանոց լիկվիդացիոն զեղչեր։ Հայտնի բրենդների նման չափով զեղչն այստեղ է բերել բազմաթիվ գնորդների, եւ խանութն արդեն գրեթե դատարկ է։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031