Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների անդամների հանդիպումը

Մայիս 08,2015 20:17

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը և ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի վարչապետը ողջույնի խոսքում բարձր է գնահատել փոխգործակցության մակարդակը՝ նշելով, որ ցանկացած առիթ օգտագործվում է երկու կառավարությունների միջև առկա համագործակցությանն անդրադառնալու, ծագած խնդիրները քննարկելու և դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով: Հովիկ Աբրահամյանը, ընդգծելով Արցախի անվտանգության ու զարգացման ապահովման նշանակությունը յուրաքանչյուր հայի համար, կարևորել է ՀՀ-ի և Սփյուռքի ակտիվ մասնակցությունն այդ գործում:

Եռատոնի միջոցառումներին  մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ գործընկերներին ողջունելով՝ ԼՂՀ կառավարության ղեկավարն իր խորին երախտագիտությունն է հայտնել  Արցախի նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքի համար: Արայիկ Հարությունյանը  կարևորել է երկու հանրապետությունների գերատեսչությունների միջև առկա համագործակցությունը՝ այն համարելով կառուցողական ու արդյունավետ:

Հաջորդիվ Հայաստանի և Արցախի գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են համագործակցության մեխանիզմներն ու արդյունքները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունները:

Հանդիպման ավարտին երկուստեք ևս մեկ անգամ ընդգծվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու՝ ՀՀ գործադիր իշխանության պատրաստակամությունը և ձեռք են բերվել կոնկրետ համաձայնություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031