Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն Գորիսում նաեւ ոստիկանության բաժին կա. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 14,2015 11:56

Երեկ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը։

«ՉԻ» – Այս հաղորդագրությունն իսկապես կարելի է սենսացիոն համարել. փաստորեն Գորիսում նաեւ ոստիկանության բաժին կա։ Ո՞ւմ մտքով կանցներ։ Իսկ մեզ թվում էր՝ այդ պարտականությունները վաղուց Սուրիկ Խաչատրյանի թիկնապահն է կատարում։

Բայց մեզ տվյալ դեպքում բոլորովին այլ հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանը նման որոշում ընդունել։ Որովհետեւ Գորիսի ոստիկանապետը չի՞ կարողացել կանխել Սուրիկ Խաչատրյանի որդու հերթական քաջագործությունը, թե՞ որովհետեւ չի կարողացել կանխել տուժողների հրապարակային բողոքները։

Կարծում ենք՝ հիմնական պատճառը երկրորդն է, այլապես ոստիկանության բաժնի պետը պաշտոնանկ կարվեր միջադեպից անմիջապես հետո:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031