Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս հիմա հասկանալ Ռոբերտ Նազարյանին. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 15,2015 11:49

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը խոսել է։ Իսկ դա վատ է։ Միշտ վատ է, որովհետեւ հենց որ նա խոսում է, ուրեմն սպասեք թանկացումների. ջրի, գազի, Էլեկտրաէներգիայի, կարեւոր չէ։ Ու կապ չունի, ինքը ինչ է ասում։ Որպես կանոն, նա ասում է, որ թանկացումներ չեն լինելու, կամ թույլ չի տալու։ Հետո թանկացնում են։ Կարող եք պարզապես թերթել արխիվները եւ կհամոզվեք դրանում։

Իսկ երեկ Ռոբերտ Նազարյանը ավելի «ուժեղ» բան ասաց։ Նա հայտարարեց, որ ՀԷՑ-ում սխալ մենեջմենթի եւ կառավարման հետեւանքով առաջացած վնասը որեւէ բնակիչ չի վճարելու։ Թվում է, թե լավ բան է ասում։ Հիմա նորից փորձում են բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, բայց չեն հիմնավորում, թե ինչու։ Պատճառը, իհարկե, բոլորին է հայտնի. սխալ կառավարումը եւ փող ուտելը։ ՀԷՑ-ի եկամուտները ուտում, վերջացնում են, հետո տեսնում են փող չկա, ցանկանում են թանկացնել։ Ռոբերտ Նազարյանը դա է ասել, որ սխալ եք աշխատում, ու ձեր աշխատանքի արդյունքում առաջացած վնասը չպետք է բնակչի ուսերին դնել։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ՀԷՑ-ը միշտ էլ սխալ կառավարման եւ մենեջմենթի արդյունքում է վնաս կրել, դրանից հետո էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու հայտ ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Ռոբերտ Նազարյանն էլ միշտ բավարարել է այդ հայտերը։ Այսինքն, ՀԷՑ-ի սխալ մենեջմենթից առաջացած վնասի հատուցումը դրվել է հասարակ քաղաքացու ուսերին։ Ինչպե՞ս հիմա հասկանալ Ռոբերտ Նազարյանին։ Նույն բանն է եղել։ Անունը դրել են, թե գազի գներն են բարձրացել, նավթինը, ստիպված ենք բավարարել, բայց իրականում ոչ մի նման բան չկար։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031