Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ երիտասարդները հանդիպեցին ԵԺԿ ուսանողական կազմակերպության անդամների հե

Մայիս 15,2015 19:14

Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախաձեռնությամբ մայիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀԿ ԵԿ անդամների հանդիպում «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» (European Democrat Students, EDS) կազմակերպության անդամների հետ։

Նշենք, որ European Democrat Students-ն ուսանողական-երիտասարդական քաղաքական  կառույց է: Այն Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունն է: Լինելով Եվրոպայի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ այն ներկայացնում է եվրոպական 31 երկրի ավելի քան 1 միլիոն 600 հազար ուսանողների և երիտասարդների: EDS-ի հիմնական նպատակն է նպաստել ազատ, ժողովրդավար և միացյալ Եվրոպայի առաջխաղացմանը ուսանողական ավելի մեծ շարժունության և համապարփակ կրթության միջոցով:

Հանդիպման ընթացքում եվրոպացի պատվիրակները ծանոթացան հայաստանյան ուսանողության, երիտասարդների հիմնախնդիրներին։  Զրույց ծավալվեց դրանց լուծման ուղղությամբ։

«Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության նախագահ Եվա Մայևսկին նշեց, որ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ ունեն սերտ հարաբերություններ, և հույս հայտնեց, որ այս տարվա ամռանն արդեն ՀՀԿ ԵԿ-ն կանդամակցի իրենց կազմակերպությանը։ Նա շեշտեց, որ եվրոպական ուսանողական կառույցի հետ փոխգործակցությունը հաստատվել է ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանի և ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանի ջանքերի շնորհիվ։ Եվա Մայևսկին ընդգծեց նաև, որ հայ երիտասարդները մոտիվացված են, որպեսզի իրենց երկիրը, իրենց հասարակությունն ավելի մոտ լինեն եվրոպական արժեքներին։

Ի դեպ, Հայաստանի հանրապետական կուսակցության ԵԿ-ն առաջին հայկական  կազմակերպությունն է, որ համագործակցություն է հաստատել «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» հետ:

Տեղեկացնենք նաև, որ EDS-ի անդամներն այսօր ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչների հետ այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031