Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. այլեւս չենք քննադատում կուսակցություններին համակարգի ներսում գործելու համար

Մայիս 20,2015 20:15

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամներն այսօր «Ազատություն քաղբանտարկյալներին» պաստառներով այցելել են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Գերմանիայի դեսպանատներ ու քաղբանտարկյալներին ազատ արձակելու և քաղհալածյալների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու պահանջով նամակներ հանձնել։

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով, Հայաստանը արտաքին կառավարման ներքո է գտնվում, հենց այդ պատճառով են իրենց պահանջները փոխանցել դեսպանատներին:

«Հարց է, թե որ աշխարհաքաղաքական ուժերը Հայաստանում ավելի շատ ազդեցություն ունեն: Ակնհայտ է, որ թիմը նեղ վիճակում է եւ փորձում է ֆինանսական սնուցում ստանալ Արեւմուտքից եւ, բնականաբար, այդ չի կարելի թույլ տալ: Իրավապահ մարմինները տարբեր մեթոդներով են սկսում աշխատել՝ ակնհայտ բռունցքներ, հոգեբանական ազդեցության տարբեր տեխնոլոգիաներ են կիրառում մարդկանց վրա՝ իրենց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար: Դրա դեմն առնելու ու ռեժիմի կյանքն ու ձեռքերը կարճացնելու նպատակով պետք է համապատասխան քայլեր ձեռնարկվեն: Ամեն միջոց պետք է գործադրել ցեղասպան ռեժիմից օր առաջ ազատվելու համար»,- Aravot.am-ին ասաց Վարուժան Ավետիսյանը:

Մեր հարցին, թե ինչպես են շարունակելու իրականացնել «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսը, պարոն Ավետիսյանն ասաց. «Ամիսներ շարունակ «Հիմնադիր խորհրդարանը», «100 ամյակն առանց ռեժիմի» շարժումն է Հայաստանի քաղաքական ասպարեզում համար մեկ ակտիվություն ապահովող ուժը: Կարգախոսն ուժի մեջ է, իսկ հարյուրամյակն ամբողջ տարին է: Մենք վերանայել ենք նաեւ մեր մարտավարությունը կուսակցությունների հետ համագործակցության հարցում, այլեւս չենք քննադատում նրանց համակարգի ներսում գործելու համար, ասում ենք՝ խնդրեմ դա ձեր գործն է, դուք որոշեք ու առաջարկում ենք՝ այլընտրանքային պայքար»;

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Սիրելի՛ ժողովուրդ
    Պատրաստվե՛ք պայքարի։ Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։
    Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից :
    Մուամար Քադաֆին,իր վերջին տաս տարիներին աննորմալ էր ձեւանում, որպեսզի մոլորեցնի եւ վախեցնի իր հակառակորդներին»:Այսօր Սերժը չի ցանկանում պատասխանել ոչ մի հարցի,դրանով պնդում է որ հայ ազգը ինձ համար գոյություն չունի, իսկ Հանրապետականները դրանք իմ սրբություններն են,իսկ սրբերին չի կարելի դիպչել,«Գորիսի դեպքերը վառ օրինակ»:
    Վերջին շրջանում կարծես ընտրել է նման ռազմավարություն. նա մեկ ճնշված է թվում, մեկ կարծես կորցնում է իրականության հետ կապը,մեկ կարծես չի խոսում տանը իր կնոջ հետ,«անձամբ իր կինը դա խոտովանեց մի հաղորդման ժամանակ, իր հարցերին միայն գլխի շրժումներով է պատասխանել»ցույց տալով որ շատ հոգնած է«նույն քայլերին է դիմել նաեվ Պուտինը, իր կնոջից բաժանվելուց մեկ տարի առաջ»մեկ էլ գնում է ինչ-որ տեղ:Եվ այդ բոլոր գործողությունները նույն Պուտինի ապրելաոճն է:Սերժի ռազմավարությունն ընդիմադիր ուժերին վախեցնելն է:Եթե իշխանության ղեկին խելագար է ապա նա ընդունակ է ամեն քայլի,ինչպես Դոդ Գագոյին վախացնելու դեպքը եվ Հիմնադիր Խորհրդարանի անդամների ձերբակալումը:Սերժը քեն քշող ու չափից ավելի նեղացկոտ մարդ է, ով ընդունակ չէ նահանջել ինչպես բոլոր գաճաճները եվ ինչպես սովորաբար խորհուրդ են տալիս ընտանեկան հոգեբանները. ընդունել սեփական սխալները, որպեսզի հեշտ լինի դիմացինիդ նույնն անել:
    Սարգսյանի թիմը, շատ լավ ճանաչելով շեֆին, խուսափում էր ժողովրդի հետ նրա անմիջական շփումների կազմակերպումից և լայն ֆորմատով ասուլիսներից։ Սարգսյանին պահում էին թղթի հետևում։ Նրա փոխարեն խոսում էր «անկախ» մամուլը, որը «չալաղաջային» մտածողության կրող Սերժ Սարգսյանից փորձում էր առաջադեմ ու արևմտամետ գործչի կերպար ստանալ:2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սարգսյանը չբացվեց, քանզի թաքնվել էր նախապես գրված դատարկ տեքստերի և Ռոբերտ Քոչարյանի հետևում։ Իր նախագահության առաջին հնգամյակում նա կրկին թաքնվեց նախապես գրված պարզունակ տեքստերի և դեմագոգիկ ձևակերպումների հետևում։ Մենակ մնալով՝ նա բացվե՜ց։ Եվ այդժամ մարդիկ տեսան, որ Սարգսյանը չէր խոսում ոչ թե շատ խելացի լինելու, այլ լրիվ հակառակ պատճառով։Սերժ Սարգսյանի պահվածքը հիշեցնում է տարիներ շարունակ վարորդի կողքը նստած ուղևորի, ով մտքում միշտ նախանձել է վարորդներին և երազել այն օրվա մասին, երբ ինքը կնստի ղեկին ու կքշի՜, կքշի՜, կքշի՜։ Հիմա Սարգսյանը վերջապես նստել է ղեկին ու քշում է՝ մեքենան:
    Թերեւս Սերժի իշխանության պահպանման համառ փորձերը հղի են վտանգով, բայց «խելագարի ռազմավարությունը» բացարձակապես ռացիոնալ է» իսկ մենք չենք կարող թույլ տալ որ հոգեկան հիվանդը իր քմհաճույքով ղեկավարի երկիրը:
    Մարդկային սիրտն անհեթեթ սովորություն ունի` ճակատագիր անվանելու միայն այն, ինչը կործանում է իրեն:Ունենք երկու ճաապարհ,կամ հեռանա երկրից կամ էլ իրեն է սպասում, Մուամար Քադաֆի ճակատագիրը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031