Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչու են ոստիկանություն կանչել Տիգրան Կարապետյանին ու ինչու է նա դատի տալիս Սյունիքի մարզպետի խորհրդականին

Մայիս 21,2015 13:25

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանին (լուսանկարում)  երեկ հրավիրել են ոստիկանություն՝ Սյունիքի մարզպետի նկատմամբ մահափորձի կասկածանքով:

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ոստիկանություն կանչելու որոշումը կապվա՞ծ էր մարզպետի հասցեին ուղղված սպառնալիքի հետ, ռեկտորն ասաց, որ Տիգրան Կարապետյանը չի սպառնացել մարզպետին, սպառնալիք է ներկայացրել մարզպետի խորհրդականը. «Հիմա Տիգրան Կարապետյանը դատի է տալու այդ խորհրդականին՝ Վոլոդյա Հովհաննիսյանին, մարդուն վիրավորելու ու սխալ արտահայտություններ թույլ տալու համար»:

Պարոն Սաֆարյանն ասաց՝ ում կասկածում են, ոստիկանություն են տանում:

Մեր հարցին, բացի Տիգրան Կարապետյանից է՞լ ում են տարել, ասաց՝ տեղեկություններ չունի. «Տիգրան Կարապետյանը դեպքի ժամանակահատվածում աշխատանքի է եղել, եւ գործարանի 100 աշխատակիցն էլ ու նաեւ տեսախցիկներն էլ կարող են հաստատել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Բացառված չի,որ այս`Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը ,,ընդունի,,,որ այդ ,,մահափորձի,,հեղինակն ինքն է` ,,,մենակ թե պոչկեքիս չխփեք,, սկզբունքով:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031