Լրահոս
Օրվա լրահոսը

10-րդ փառատոնը` Գորիսում

Մայիս 22,2015 17:25

Մայիսի 31-ին Գորիսում փողային նվագախմբերի մեծ փառատոն է լինելու, որի մասնակիցների թիվը հասնում է 500-ի:

2005 թվականից սկսած` ՀՀ  Կրթության և Գիտության Նախարարության  Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը կազմակերպում է «Հնչիր շեփոր հաղթական» նշանաբանով փողային նվագախմբերի շքերթ-փառատոն, որի նպատակն է`  նպաստել  դպրոցականների և երիտասարդների գեղագիտական և հայրենասիրական դաստիարակությանը, աջակցել փողային նվագախմբերի զարգացմանը, նպաստել նրանց կատարողական վարպետության բարձրացմանը, ինչպես նաև խթանել նոր փողային  նվագախմբերի ստեղծմանը:  Փողային նվագախմբերի հանրապետական փառատոնին մասնակցում են ՀՀ հանրակրթական, միջնակարգ մասնագիտական, բարձրագույն և կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններում գործող փողային նվագախմբերը:

Առաջին փառատոնին մասնակցել են  6 նվագախմբեր: Այնուհետև նվագախմբերի քանակը սկսել է աճել և արդեն 2015թ. մասնակցության հայտ են ներկայացրել 16 նվագախմբեր և թմբկահարների անսամբլներ:  2011թ.-ից փառատոնը անց է կացվում մարզերում:

2011թ. փառատոնը հյուրընկալեց Գյումրին, 2012թ.՝ Ստեփանակերտը, 2013թ. ՝Վանաձորը,  2014թ.՝ Ստեփանավանը և Դիլիջանը:

2015թ. փառատոնը, որը նվիրված է Հայրենական  Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, անց է կացվելու Հանրապետության ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Գորիսում և մերձակա 4 գյուղերում / Շինուհայր, Վերիշեն, Խնձորեսկ և Քարահունջ/:   Մասնակիցների քանակը մոտ 500 պատանիներ և աղջիկներ:

Պարտադիր ծրագիրն է  Դավիթ Թուխմանովի <Հաղթանակի օրը> և Արմեն Մարտիրոսյանի <Հայկական բանակը>:

 

ՀՀ Կրթության և Գիտության Նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031