Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի բան ուռճացնում ենք, մի բան շտկելու փոխարեն ավելի ենք խորացնում». ՀՀ ոստիկանապետ

Մայիս 28,2015 12:54

«Այս օրը հիմք դրվեց և՛ Առաջին, և՛ Երկրորդ, և՛ Երրորդ հանրապետություններին, և սա ևս մեկ անգամ ապացույցն է այն բանի, որ երբ մենք միաբանված ենք, ունենում ենք հաղթանակներ, հաղթանակներ, հաղթանակներ: Երբ միավորված չենք՝ եղեռն ենք տեսնում»,- այսօր Սարդարապատում Մայիսի 28-ի խորհրդին անդրադառնալով՝ ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Հարցին, թե միավորվա՞ծ ենք, պատասխանեց. «Այդ առումով թերահավատ եմ և կարծում է, որ լավ կլինի շաղախվենք: Միաբանությանը տարակարծությունն է խանգարում, և այն մթնոլորտը, որ հաճախ տիրում է մեր մեջ՝ մի բան ուռճացնում ենք, մի բան թեթևացնում ենք, մի բան շտկելու փոխարեն ավելի ենք խորացնում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031