Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. «Պետք է հիասթափեցնեմ՝ համատարած կեղծ դեղերի խնդիր մենք երկրում չունենք» (Տեսանյութ)

Հունիս 01,2015 12:46

Այսօր ԱԺ-ում, երբ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը, ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հետաքրքրվեց շուկայում առկա կեղծ դեղերից եւ դրա դեմ պայքարից:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, որ փաստն այն է` կեղծ դեղեր կան շուկայում, Դուք հստակ պատասխան չտվեցիք, ասացիք հսկում եք, եթե հսկում եք՝ ո՞նց են հայտնվում շուկայում՝ նախարարը պատասխանեց. «Ամբողջ գործընթացը կանոնակարգված է: Դեղերը ինչպես ստեղծվելուց, ներմուծելուց, այնպես էլ նրանց գրանցելու պահից այդ երկար գործընթացն իրականացվում է դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության կողմից, վերահսկողությունն իրականացվում է առողջապահական նորաստեղծ տեսչության կողմից:  «Դեղերի մասին» նոր օրենքն ընդունելուց հետո կփարատվեն բոլոր տեսակի կասկածները»:

Հարցին՝ ի՞նչ քանակի կեղծ դեղեր եք հայտնաբերել՝ նախարարը պատասխանեց, որ բազմաթիվ դեղերի գրանցումն է մերժվում, ներմուծումը. «Բայց պետք է հիասթափեցնեմ, մեծ չի այդ քանակը, համատարած կեղծ դեղերի խնդիր մենք երկրում չունենք»:

Լրագրողները հետաքրքրվեցինք նաեւ առողջապահական համակարգում կոռուպցիայից, կաշառակերությունից, երբ տարբեր անվճար ծառայությունների համար շարունակում են գումար պահանջել հիվանդներից: Նախարարը պատասխանեց, որ այդ գործընթացը միանգամից եւ ամբողջությամբ փոխել անհնարին է. «Փորձում ենք նոր մոտեցումներ իրականացնել, մասնավորապես, աշխատավարձի մասով փոխհատուցման խնդիր ներդնել, գործավարձի սկզբունք: Գործավարձի սկզբունքը, կատարված աշխատանքի դիմաց արժանի փոխհատուցման սկզբունքը թույլ կտա ստվերային հարաբերություններից հնարավորինս խուսափել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930