Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը` «Հաղթանակ»  զբոսայգում

Հունիս 01,2015 13:49

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով «Երևանը` փոքրիկների համար»  խորագրով անցկացվող միջոցառումների շրջանակում «Հաղթանակ»  զբոսայգու մանկական զվարճախաղերը մինչև 13:00-ը գործել են անվճար: Սա Երևանի քաղաքապետարանի և զբոսայգու տարածքում գործող «Ուրախ ժամանց ընկերության » համատեղ նախաձեռնությունն է, որն արդեն ավանդական է դարձել:  Հաշվի առնելով երեխաների մեծ հոսքը նաև անվտանգությունն ապահովելու նկատառումով՝ բոլոր զվարճախաղերի մոտ հերթապահել են Երևանի քաղաքապետարանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմերի, ինչպես նաև  ոստիկանության  աշխատակիցները:

Մանուկներն ու «Հաղթանակ»  զբոսայգի եկած նրանց ծնողները շնորհակալություն են հայտնել կազմակերպված բազմաբովանդակ միջոցառումների համար և նշել, որ ամեն ինչ արվել է երեխաների ուրախ ժամանցն ապահովելու համար:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930