Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյան. «Գիտեք ինչ կա, մարզ կա, համայնք կա, չէ՞, թող բոլորն իրար հետ մտածեն»

Հունիս 01,2015 19:37

«Կոտայքի մարզում, երբ գնում ենք Սեւան, «Չայնիի» ոլորաններում այն աղջկա արձանը աղբավայր է դարձել: Կիսով չափ մերկացրել են, ձեռքն են հանել, լրիվ աղբավայր է: Այս ծրագրով հնարավոր չի՞ այս մայրուղիների հարցն էլ լուծել»,- ԱԺ-ում Կոտայքի մարզում աղբահանության համար ՎԶԵԲ-ի հետ կնքված վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն էր հայտնել ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Այսօր ԱԺ-ում լրագրողները մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարցրեցին, թե դրա հետ կապված նախարարությունն ինչ է անում:

Նախարարը պատասխանեց. «Դա հուշարձան չի, ինքը հուշարձանների ցանկում չի գտնվում: Գիտեք ինչ կա, մարզ կա, համայնք կա, չէ՞, թող բոլորն իրար հետ մտածեն դրա մասին: Ինչի՞ է ուղղորդվում դեպի մշակույթի նախարարություն»:

Հասմիկ Պողոսյանն ասաց, որ արձանների կողոպտման հետ կապված, եթե վաղն ել վերականգնեն՝ նույն ճակատագրին է արժանանալու, պետք է նախ մտածել ոնց է պահպանվում, նոր վերականգնել. «Դա իսկապես լավ գործ է, Դավիթ Բեջանյանի գործն է, շատ հաջողված աշխատանք է»:

Մեր հարցին՝ ասում են, տեսախցիկներ տեղադրեն տարածքում, դա ինչքանո՞վ է հնարավոր՝ նախարարը պատասխանեց. «Եթե մենք կարող ենք դա անել, պետք է տեղադրենք անշուշտ: Բայց մյուս կողմից էլ ես չեմ պատկերացնում, եթե մենք մեզ չկրթենք, չենք կարող ամեն հուշարձանի մոտ տեսախցիկ կանգնացնենք, իրատեսական չի: Մի տեղ չենք կանգնացնի, մի տեղ կկանգնացնենք՝ դեպքը կլինի այլ վայրում: Պետք է ավելի շատ դատապարտենք, ձեւակերպումներ տանք այն մարդուն, ում ձեռքը բարձրացել է այդ վատ արարքն իրագործելու»:

Նախարարն ասաց, որ նամակով դիմել են Կոտայքի մարզպետարանին, որ խնդրին լուծում տան. «Մեզ պետք է միանան, որովհետեւ ունենք ավելի հրատապ հարցեր լուծելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930