Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին տուրօպերատորը Աստված է եղել, որ Նոյին ուղարկել է Հայաստան» (Տեսանյութ) 

Հունիս 03,2015 15:18

«Ինձ այսօր չի բավարարում գիդերի աշխատանքը, նրանց պատրաստվածությունը պետք է այլ լինի, նրանց հայրենասիրությունը պետք է այլ լինի, նրանք երկիրը պետք է շատ սիրեն: Պետք է երկիրը սիրող ու ճանաչող նվիրյալներ աշխատեն»,- այսօր «Հենարան» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին՝ ի՞նչ կարծիք ունի հայ էքսկուրսավարների աշխատանքի մասին, արդյո՞ք ճիշտ են ներկայացնում Հայաստանը, մեր մշակույթն ու հայկական խոհանոցը օտարերկրյա զբոսաշրջիկներին :

Պարոն Մինասյանն ասաց, որ չի կարելի ոչ մասնագետ մարդկանց ներգրավել գիդերի աշխատանքում. «Չի կարելի՝ ով ասես աշխատի գիդ: Ես ասում եմ՝ լիցենզիա է պետք, ասում են՝ չի կարելի, բայց սերտիֆիկատ կարելի է, չէ՞»:

Պարոն Մինասյանը բերեց Իսրայելի օրինակը, որտեղ գիդ աշխատելու համար պետք է 2 տարի ստացիոնար սովորեն, շաբաթը 2 անգամ դասընթացի մասնակցեն, քննություն հանձնեն, ուսման համար վճարեն 5000 դոլար. «Իսկ քննությունը պիտի հանձնեն գրավոր, հետո դիմեն տուրիզմի նախարարություն ու բանավոր քննություն հանձնեն, հետո սերտիֆիկատ ստանան: Առանց սերտիֆիկատների էքսկուրսիաների չեն կարող մասնակցել»:

Պարոն Մինասյանն ասաց, որ Հայաստանը պետք է նորովի ներկայացվի աշխարհին, նոր մոտեցումներ են պետք, եւ որպես նոր մոտեցում Մինասյանն առաջարկում է շրջանառության մեջ դնել հետեւյալ գաղափարը. «Նոյը եղել է առաջին տուրիստը, որը եկել է Հայաստան, իսկ Աստվածը՝ առաջին տուրօպերատորը: Աստված նրան ասել է՝ քեզ հետ վերցրու այսինչ բաները, հագուստ եւ այլն ու գնա Հայաստան»:

Aravot.am-ի այն հարցին՝ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան, արդյոք նոր մոտեցո՞ւմ չէր Հայաստանը ճանաչելի դարձնելու համար, եւ արդյոք պե՞տք է սպասել, որ Քիմի երկրպագուների մեծ բանակ կգա Հայաստան, պարոն Մինասյանի պատասխանը՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930