Լրահոս
Օրվա լրահոսը

«Պալաչը» շնորհավորել է Վահագն Գևորգյանին

Հունիս 11,2015 23:05

Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հարգելի աբովյանցիներ, ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հունիսի 7-ին կայացած Աբովյան համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկել են ինձ համար: Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր նախընտրական քարոզչության առաջին իսկ օրվանից ինձ հետ էին, իմ կողքին կանգնած:

Շնորհակալ եմ իմ նախընտրական շտաբին, «Աբովյան» մարզային հեռուստաընկերությանը իրենց կատարած աշխատանքի համար: Ցանկանում եմ նաև շնորհավորել Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանին, ինչպես նաև այն համաքաղաքացիներին, ովքեր ինձ չեն ընտրել :Ես որպես գործարար կշարունակեմ իմ գործունեությունը ծավալել քաղաքում և որպես քաղաքացի հետևողական կլինեմ մեր քաղաքի խնդիրների լուծման հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930