Լրահոս
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան. «Առաջին գիծը տեղափոխվել է Բաքու»

Հունիս 12,2015 11:29

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, անդրադառնալով Բաքվում մեր օլիմպիական թիմի մասնակցությանը, նշեց. «Օլիմպիական խաղաղություն մաղթենք ոչ միայն թշնամուն, այլև ինքներս մեր մեջ դա անենք ու մաղթենք իրենց հաղթանակներ, քանի որ այսօրվա դրությամբ առաջին գիծը ինչ-որ չափով տեղափոխվել է նաև Բաքու»:

Հարցին՝ ի՞նչ է նշանակում ԵԽԽՎ-ի բանաձեւի նախագծում այն դրույթը, թե «Հայաստանը օկուպացրել է Ղարաբաղը», պարոն Պողոսյանն ասաց. «Թերացել է մեր դիվանագիտությունը և խորհրդարանական պատվիրակությունները: Բայց այդ զարգացումների խնդիրը չբարդենք միայն մեր պատվիրակների վրա, քանի որ Ադրբեջանը կարողացել է ԵԽԽՎ-ում այնպիսի լոբբիստական աշխատանք տանել՝ խավիարային դիվանագիտությամբ, որ ունենանք նման իրավիճակ»:

Պարոն Պողոսյանը հայտնեց, որ նման ձևակերպումներն առաջին անգամ չեն, որ տեղի են ունենում: Ըստ Թևան Պողոսյանի պետք է բացատրենք աշխարհին, թե ինչպիսին է Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, լրատվամիջոցների ազատության մակարդակը:

Հարցին՝ հնարավո՞ր է ԵԽԽՎ-ն մեկ այլ փաստաթղթով նշի, որ Հայաստանը չի օկուպացրել Ղարաբաղը, պարոն Պողոսյանը դա չբացառեց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930