Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Ամոյանին չհաջողվեց մեդալ նվաճել

Հունիս 13,2015 18:50 Share

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբիշ, 59 կգ  քաշային Ռոման Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց գորգի տերերից Էլման Մուխթարովին:

Մեր ըմբիշը նախավարժարնքներից մեկում վնասել էր աջ ձեռքի մատը եւ այսօր բոլոր գոտեմարտերը վարում էր վիրակապով: Չնայած մենք Ռոմանին սովոր ենք տեսնել միայն մեդալ վաստակած, սակայն նրա մրցելույթը հարեւան երկրի մայրաքաղաքում միանգամայն բավարար է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել