Լրահոս
Օրվա լրահոսը

Նավասարդ սրբազանը Դավիթ Գասպարյանի գիրքը սքանչելի որակեց (Տեսանյութ) 

Հունիս 16,2015 15:17

Այսօր՝ հունիսի 16-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Ոսկե Շղթա. Հայ քնարերգության ընտրանի» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է վաղամեռիկ բանաստեղծ Արտակ Համբարձումյանի ծննդյան 45-ամյակին:

David Gasparyan«Ոսկե Շղթա. Հայ քնարերգության ընտրանի»-ում ընդգրկված է հոգեւոր հսկայական ժառանգություն՝ ներառյալ Մաշտոցի, Խորենացու, Սահակ Պարթեւի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տղայի եւ այլ մեծերի ստեղծագործությունները: Հայոց բանաստեղծության զտված ոսկին ազգային արժեք է: Հայոց բանաստեղծությունն իր բովանդակությամբ ու նկարագրով ամենալիարժեք հայն է՝ որպես երկրի ձայն, երկրի ոգի, երկրի ուժ ու երկրի պահապան: Այստեղ է հայոց լեզվի հարստությունը, ազգային լեզվամտածողության տոհմիկ առանձնահատկությունը… Սա մի բազմադարյա ոսկե մատյան է, որ ձևավորում է ավանդույթ և ուղենշում զարգացման ազատ և անկաշկանդ ճանապարհ՝ որքան խորապես ազգային, նույնքան և համամարդկային: Այսպես ձևավորվել է հայոց բանաստեղծության բովանդակությունը, որի գլխավոր բառերն են՝ Հայրենիք, Հավատ, Հույս, Սեր, Ազատություն, Ողբ, Գանգատ, Ժողովուրդ, Պատմություն, Բնաշխարհ, Հիշողություն, Մարդ և Ժամանակ»,-գրել է գրքի նախաբանում հեղինակը, որը 50-ից ավելի գրքերի, դասագրքերի հեղինակ է, Մովսես Խորենացու անվան շքանշանակիր:

Elza ManukyanՇնորհանդեսին օրհնության խոսք ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ելույթ ունեցավ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երգչախումբը:

«Այս գոհարներն ընթերցելիս հաղորդակից ենք դառնում նրանց ընկալումին, սրտին ու մտքին»,-ասաց Նավասարդ սրբազանը՝ Դավիթ Գասպարյանի կազմած ժողովածուն որակելով սքանչելի:

Navasard KchoyanԸստ Դավիթ Գասպարյանի, գրքի նպատակն է ընթերցողին մատուցել հայոց պոեզիայի այնպիսի ժողովածու, որը տարբեր ժամանակներում անվանել են Մատյան, Ոսկե Մատյան, Տաղարան, Մարգարտե շարոց, Գանձարան, Ոսկե շղթա: Նա նշեց, որ առաջիկայում կստեղծվի եւս մեկ գիրք 20-րդ դարի 60-ականների, «Գարունից» եկող սերնդի գիրքը, որտեղ Արտակ Համբարձումյանն իր ուրույն տեղը կունենա:

Դավիթ Գասպարյանը անդրադարձավ հատկապես Նարեկացու տաղերին, որոնք ուրախության երգեր են, ցնծերգեր, ինչ վերաբերում է Մատյանին, նրա խոսքով այստեղ էլ ողբ է ու ցանկություն՝ մարդուն բարձրացնելու ու մաքրելու:

araratyan3 araratyan2

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930