Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստծո առջեւ դուք ինձնից բարձր եք». Վրաստանի դեսպանը՝ ցավակցող քաղաքացիներին (Տեսանյութ)

Հունիս 16,2015 17:50

Մի խումբ քաղաքացիներ հունիսի 16-ին այցելեցին Հայաստանում Վրաստանի դեսպանատուն՝ իրենց ցավակցությունը հայտնելու վրացի ժողովրդին:

Tbilisi-4Կիրակի՝ հունիսի 14-ին Թբիլիսիում ջրհեղեղ է եղել, որի արդյունքում 16 հոգի զոհվել են, 11-ն անհետ կորել: Ջրհեղեղը մեծ վնաս է հասցրել նաեւ Թբիլիսիի կենդանաբանական այգուն:

Tbilisi-NinoՔաղաքացիները ծաղիկներ եւ մոմեր դրեցին դեսպանատան առջեւ: Նրանց դիմավորեց Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական, հայագետ Նինո Ակցիորին: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ դեսպանատանը բացվել է սգո գիրք, եւ ԱԺ պատգամավորներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց ցավակցությունն են հայտնել. «Շատ զգացված ենք, որ հայ ժողովրդին սրտամոտ է մեր ցավը, շատ ուրախալի է, որ սովորական մարդիկ գալիս են, ցավակցում են, մոմերով եւ ծաղիկներով կիսում են մեր վիշտը եւ մեր կողքին են: Շատ շնորհակալություն վրաց ժողովրդի եւ վրաց կառավարության անունից հայ ժողովրդին, մենք եղբայրներ ենք, եւ մենք շատ լավ գիտենք, որ մեր ապագան, խաղաղ Կովկասը պայմանավորված է մեր բարիդրացիությամբ եւ մեր գիտակցությամբ»:

Tbilisi-3 Tbilisi-1

Իր ցավակցությունն էր հայտնում նաեւ լրագրող, հրապարակախոս Գայանե Առուստամյանը: Նա ասաց, որ չի կարող անհաղորդ մնալ հարեւան ժողովրդի վշտին. «Կարծում եմ, որ վրացի ժողովուրդը, որը միշտ մեր կողքին է եղել, միշտ սատարել է մեզ, Վրաստանը մեր պատերազմի ժամանակ մեզ համար կյանքի ճանապարհ է եղել, պետք է, որ զգա մեր հասարակության աջակցությունը: Ես ուզում եմ հիշեցնել՝ մեզ պատուհասած երկրաշարժի ժամանակ վրացիներն առաջինն են եղել, որ այցելել են մեզ փրկարարական ջոկատով եւ մենք չենք կարող մոռանալ նրանց այդ զորակցությունը, նրանց այդ առարկայական աջակցությունը»:

Tbilisi-despanՄինչ քաղաքացիները դեսպանատան տարածքում էին, Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանշվիլին դուրս եկավ եւ շնորհակալություն հայտնեց նրանց: Դեսպանը գնահատեց այն հանգամանքը, որ հասարակ քաղաքացիներն են իրենց ցավակցությունը հայտնում. «Դուք իրական դիվանագետներ եք: Ես դիվանագետ եմ, բայց ձեզ դրա համար չեն վճարում: Աստծո առջեւ դուք ինձնից բարձր եք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930