Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման 2015 թվականի ծրագիրը

Հունիս 17,2015 17:04

Երևանի քաղաքապետարան – վարչական շրջաններ – համատիրություններ համագործակցության շնորհիվ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են  բազմաբնակարան շենքերի 785 մուտքերի բոլոր հարկաբաժինների նորոգման աշխատանքները։  Հունիսի 15-ի դրությամբ գործընթացն ավարտվել է 240 մուտքերում։ Դրանցից 200-ի ստուգումից հետո որակը համապատասխանել է սահմանված չափանիշներին, կատարված աշխատանքը գնահատվել է «բավարար»:  Շքամուտքերի նորոգման 2015 թվականի ծրագրի մի մասն էլ կյանքի է կոչվում Երևանի քաղաքապետարանի և «Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի միջև կնքված հուշագրով:

Ըստ այդմ, սեփականատերերի երաշխավորությամբ համատիրությանը հատկացված վարկային միջոցների հաշվին նորոգման աշխատանքներ են իրականացվում ինչպես ընդհանուր օգտագործման տարածքների, այնպես էլ  էներգաարդյունավետության բարձրացման նպատակով: Այս երկու ենթաուղղությունները, համապատասխանաբար, 30 և 40 տոկոսի չափով սուբսիդավորում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի քաղաքապետարանի և «Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի միջև կնքված հուշագրի շրջանակում  2015թ. արդեն նորոգվել է 4 շքամուտք,  ևս 2-ի նորոգումն  ընթացքում է։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930