Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ի որոշման՝ Հայաստանի վնասները

Հունիս 18,2015 19:30
Agasi enoqyan

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունqների եվրոպական կոնվենցիայի դրույթներ:  ՄԻԵԴ-ը վերջնական որոշում է կայացրել նաև «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով` բավարարելով ադրբեջանական կողմի բողոքը:

Չիրագովները դատարանից պահանջում են իրենց կորցրած ունեցվածքի համար Հայաստանից գանձել վնասների փոխհատուցում՝ 7.9 մլն եվրոյի չափով: Սարգսյանները Ադրբեջանից պահանջում են մոտ 570 հազար եվրոյի չափով փոխհատուցում: Այս հարցի վերաբերյալ վճռի կայացումը դատարանը հետաձգել է 12 ամսով՝ կողմերին հնարավորություն տալով բանակցային ճանապարհով սահմանել երկուստեք ընդունելի փոխհատուցման չափը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով Չիրագովի գործով ադրբեջանական կողմի շահարկումներին, նշել էր, որ այս անհատական որոշումը չի կարող ազդեցություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում:

Aravot.am-ը «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանից հետաքրքրվեց՝ արդյոք պե՞տք է քաղաքականացնել ՄԻԵԴ որոշումները, կամ ինչու՞ հանկարծ ՄԻԵԴ-ը հենց այս շրջանում որոշեց այդ գործերով որոշում կայացնել, երբ տարիներ շարունակ այդ գործերը գտնվում էին ՄԻԵԴ-ում:

Պարոն Ենոքյանը պատասխանեց. «ՄԻԵԴ որոշումները պետք չէ քաղաքականացնել, դրանք ավելի շատ իրավական են»: Պարոն Ենոքյանը մեզ հետ զրույցում նշեց, թե որոնք են այս որոշումներում մեզ համար դրական ու բացասական նրբությունները. «Նրանք իրավական առումով բավականին լուրջ որոշում կայացրին. ցույց տվեցին, որ իրենք ընդունում են այդ մարդկանց որպես Ադրբեջանի քաղաքացիներ: Սա և լավ է, և վատ: Վատ էր այնքանով, որ նրանք չեն ընդունում Լեռնային Ղարաբաղին որպես առանձին պետություն, բայց մյուս կողմից նրանք չեն ընդունում, թե Ադրբեջանն արդյունավետ է կառավարում իր տարածքները և այդ պատճառով այստեղ ապրող ժողովուրդները կարիք ունեն ինքնորոշման»:

Պարոն Ենոքյանի տպավորությամբ՝ այս որոշումները չեն կարող հայկական դիվանագիտության համար հարց դառնալ, քանի որ բազում շանսեր ենք ունեցել չենք օգտագործել: Ըստ փորձագետի՝ շեշտադրումները պետք է կատարել նրա վրա, որ այս որոշումը փաստում է, թե ադրբեջանական իշխանությունները արդյունավետ չեն աշխատում և պետք է այդ պատճառով այնտեղ գործեն այլ իշխանություններ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930