Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները պարում են. Ազատության հրապարակում տոնական տրամադրություն է (Տեսանյութ)

Հունիս 22,2015 15:09

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այսօր արդեն չորրորդ օրն են շարունակում նստացույցը Ազատության հրապարակում: Այնտեղ ուրախ մթնոլորտ է, երգում են, պարում:

nstacucararner (3) nstacucararner nstacucararner (2)Ակտիվիստները մտադիր չեն հրաժարվել իրենց պայքարից: Քաղաքացիները պարբերաբար մոտենում են նստացույց անող երիտասարդներին ու հետաքրքրվում իրենց անելիքներով, մասնավորապես` ինչ է լինելու այսօր երեկոյան ու գովելով երիտասարդներին` հեռանում:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան լրանում է նստացույցի ժամկետը: Նախաձեռնության անդամները ավելի վաղ հայտարարել էին, որ եթե իշխանությունները զիջումների չգնան, իրենք այսօր երեկոյան դադարեցնելու են նստացույցը Ազատության հրապարակում եւ գնալու են ուղիղ Բաղրամյան 26` նախագահական նստավայր:

Քաղաքացիներից մի տարեց մարդ, այսօր ոգեւորությունից նույնիսկ պարում էր Ազատության հրապարակում: Մեր հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում իշխանությունները կվերանայե՞ն իրենց որոշումը, պատասխանեց. «Չեմ հավատում, եթե մեր ժողովուրդը մտածում է իր հետնորդների, թոռների մասին, ամբողջությամբ պետք է լցվեն այս հրապարակում, որ կարողանանք ինչ-որ բանի հասնել: Սերժիկը շատ պինդ նստած է գահին, գիտի` հազար տարի է ապրելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930