Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ի «Շոկոլադ», «Ստրաչետելա» և «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրությունը

Հունիս 22,2015 17:08

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ի «Շոկոլադ», «Ստրաչետելա» և «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրական գործընթացը:

«ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննության համաձայն՝ «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ում արտադրված «Շոկոլադ», «Ստրաչետելա» և «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրատեսակները՝ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին:

Ընկերությանը հանձնարարվել է մինչև հուլիսի 7-ը վերացնել խախտումները՝ նշված պաղպաղակների արտադրատեսակների տվյալ խմբաքանակները իրացման կետերից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել, արտադրությունը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշներով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930