Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել են դեպի հայաստանյան շուկա թռիչքները վերսկսելու վերաբերյալ «Չեխական ավիաուղիների» հետ բանակցությունները

Հունիս 22,2015 19:50 Share

Չեխիայի հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ձեռք բերված  պայմանավորվածության համաձայն, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը այսօր՝ հուլիսի 22-ին, հանդիպել է «Չեխական ավիաուղիների» տնօրենների խորհրդի նախագահ Ջոզեֆ Սինկակի և Առևտրային տնօրեն Ջան Թոթի հետ՝ քննարկելու հայաստանյան շուկայում գործունեությունը վերսկսելու վերաբերյալ մանրամասները:

Չեխական ավիաընկերության ղեկավարներին ներկայացվել են «Բաց երկնքի» քաղաքականության ընձեռած հնարավորությունները, որոնք թույլ են տալիս դեպի Հայաստան և այստեղից ցանկացած ուղղությամբ իրականացնել անսահմանափակ քանակի թռիչքներ: Քննարկվել են դեպի Հայաստանի շուկա չեխական ավիաընկերության մուտքն ապահովելու վերաբերյալ մի շարք հարցեր: Իսկ ավիաուղիների ղեկավարները ներկայացրել են Հայաստանի շուկա մուտք գործելու վերաբերյալ իրենց գործարար-առաջարկը:

Ավելի ուշ հիմնադրամի գործադիր տնօրենի ուղեկցությամբ «Չեխական ավիաուղիների» ղեկավարները հանդիպումներ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի, ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի, «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրենների հետ:

Բանակցությունների արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել