Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը

Հունիս 24,2015 15:35

Հայտնում ենք, որ Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, գտնվելով ս. թ. հունիսի 21-ից 23-ը Բաքվում անցկացվող Առաջին Եվրոպական խաղերին, ի դեմս մեր սամբիստների Աշոտ Դանիելյանի, Տիգրան Կիրակոսյանի, Սոսե Բալասանյանի, մարզիչներ Վովիկ Խոջայանի, Էռնեստ Միրզոյանի, Վիկտորիա Լավրենովայի և ՀՍՖ նախագահ Լևոն Հայրապետյանի` Բաքու մեկնելուց առաջ և հետո ոչ մի հարցազրույց չեն ունեցել որևէ ԶԼՄ-ների հետ:

 Կայքերից մեկում զետեղված հարցազրույցը պարզապես հանդիսանում է պրովոկացիա, քանի որ այնտեղ զետեղված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ մեր պատվիրակությունը ս. թ. հունիսի 21-23-ը Բաքվում գտնվելու ժամանակ  արժանացել է բարձր մակարդակի հյուրընկալության, ջերմ վերաբերմունքի, բարյացակամության, պատշաճ ուշադրության, որևէ հարցում ոչ մի տեսակի խնդիրներ չեն ծագել:

Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակիցները ուղեկցում էին մեզ ամենուր`ապահովելով մեր անվտանգությունը:

Եվրոպական խաղերի մրցանակային 3-րդ տեղի համար ընթացող գոտեմարտի ժամանակ մեր մարզուհի Սոսե Բալասանյանը ստացել էր գանգ-ուղեղային վնասվածք, որից  հետո անմիջապես մեր մարզիչների ու բուժ անձնակազմի ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է օպերատիվ բուժօգնություն /ՄՌՏ, ԿՏ, Ուզի, Ռենտգեն և այլ հետազոտումներ/: Այդ առիթով հատուկ հրավիրվել էր լավագույն պրոֆեսիոնալ բժիշկ-մասնագետների կոնսիլիում:

Հետազոտություններից հետո Ս. Բալասանյանը տեղափոխվել է օլիմպիական մայրաքաղաքի հիվանդանոց, որտեղ գտնվել է մեր և ադրբեջանցի բժիշկների հսկողության ներքո մինչ հայրենիք վերադառնալը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան իր երախտագիտությունն է հայտնում Բաքու-2015 Առաջին Եվրոպական խաղերը սպասարկող բուժանձնակազմին ժամանակին ցուցաբերած բուժօգնության կապակցությամբ, ինչպես նաև մեր անվտանգությունն ապահովող ուժային կառույցների աշխատակիցներին և տեղեկացնում, որ ներկայումս Սոսե Բալասանյանը իրեն լավ է զգում  և շարունակում է բուժումը տնային պայմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930