Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը զրուցեց Վաղինակ Շուշանյանի հետ

Հունիս 25,2015 01:20

Բաղրամյան պողոտայում էր Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա խորհրդակցություն անցկացրեց ներկա բարձրաստիճան ոստիկանների հետ, նաեւ հեռախոսով զրուցեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի հետ: Եվ վերջինիս փոխանցմամբ՝ ոստիկանապետը վստահեցրել է, թե մտադիր չեն որեւէ գործողություն ձեռնարկել, գիշերը խաղաղ է անցնելու:

Ի դեպ, այսօր Վաղինակ Շուշանյանի ծննդյան օրն է, եւ այդ կապակցությամբ ցույցի վայր տորթեր են բերվում՝ մասնավորապես «Ձեր թալանածը մեր Վաղոյի ջրցանին չի» մակագրությամբ:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը,  ՕԵԿ-ական պատգամավորներ Իշխան Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը, Լեւոն Դոխոլյանը եւ այլ գործիչներ, որոնք էլի որպես «կենդանի պատ» կանգնել են ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Չնայած ուշ ժամին՝ Բաղրամյան պողոտայում էլի հնչում է երաժշտություն, ցուցարարները պարում են, սուլում ու նաեւ վանկարկում «Կասեցում», «Հայաստան»:

«Մինչեւ առավոտ պարելու ենք».- հնչեց հայտարարություն բարձրախոսով:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930