Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղինակ Շուշանյան. «Թիկնեղ տղամարդիկ թույլ չեն տալիս Բաղրամյանից կանայք ու երեխաները դուրս գան»

Հունիս 29,2015 00:28

Ազատության հրապարակում գտնվող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարում են, թե «հոսանքի թանկացման դեմ պայքարողներն այստեղ են»:

Ազատության հրապարակում գտնվող, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների համախոհ, «Դեմ եմ» շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը հարթակից հայտարարեց. «Բաղրամյանում արդեն կա պոլիտիկա: Այնտեղ մարդիկ են մնացել, ովքեր ուզում են ուրիշ բան: Ես լսել եմ քաղաքացու կողմից հայտարարություն, թե ոստիկանն ինձ խփել է, ես այսօր իր գլուխը պիտի ջարդեմ: Այնտեղ մնացած ժողովուրդ, ծայրահեղ զգույշ եղեք: Կան մարդիկ, որոնք ուզում են ինչ որ տեղեր աչոկներ հավաքել, ժողովրդի կյանքը նրան համար ոչինչ է»:

Դառնալով Սերժ Սարգսյանին՝ Գևորգ Գորգիսյանն ասաց. «Մեր կողմից չի ընտրվել, բայց նախագահ է: Նա շախմատիստ է, ասել են աուդիտ, թող անեն աուդիտ, ընթացքում կանենք մերը, կան ժամկետներ, բյուջեից փոխհատուցելը կապ չունի, բյուջեն մենք ենք լցնում: Սերժ Սարգսյանի հետ հիմա մենք շախմատի խաղի մեջ ենք:

Ես չեմ ուզում մի հայի արյուն թափվի այսօր: Իսկ այսօր կան դրա նախադրյալները, քանի որ այնտեղ կան դրան պատրաստ հայեր»:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները քննարկում են այն հարցը, թե գուցե գնան Բաղրամյան ու քաղաքացիներին հորդորեն գալ Ազատության հրապարակ:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց. «Հենց նոր, երբ Բաղրամյան պողոտայում մեր անդամները փորձում էին հորդորել կանանց ու երեխաներին գալ Ազատության հրապարակ, հաստավիզ ու թիկնեղ տղամարդիկ կանգնել են ու թույլ չեն տվել, որ կանայք ու երեխաները դուրս գան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930