Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Վայ, ազիզ ջան, էսի հանրապետականի ամենալավ մարդն ա»

Հունիս 30,2015 15:52

Քիչ առաջ Բաղրամյան պողոտա եկավ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Ցուցարարների մի խմբի հետ նա զրուցում է պայքարը Բաղրամյան պողոտայում շարունակել-չշարունակելու մասին, ոստիկանների պահվածքի եւ այս օրերին հնչած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տարբեր հայտարարությունների մասին:

Պատգամավորի հետ բանավիճող տղամարդիկ բավական բացասական են տրամադրված ոստիկանների նկատմամբ: Մեկը նույնիսկ չթաքցրեց ու ասաց, որ ինքը հատուկ է գալիս այստեղ, որ եթե մի ոստիկան համարձակվի մի սխալ քայլ անել, ինքը դրա պատասխանը տա՝ «ոնց որ պետքն ա»:

Հովհաննես Մարգարյանը փորձում է հանգստացնել ագրեսիվ տրամադրված տղամարդկանց, բացատրելով, որ ոստիկաններն էլ մեզ պես մարդիկ են, որ 145-150 հազար դրամ աշխատավարձ են ստանում ու եթե հոսանքը թանկացավ՝ աշխատավարձի մեծ մասը վճարելու են հոսանքի համար: Հովհաննես Մարգարյանն ասաց նաեւ, որ ինքը այս օրերին այդ թեմայով շատ է խոսել ոստիկանների հետ: Վերջիններս դա լավ հասկանում են ու համամիտ են բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Պատգամավորը նաեւ պատմեց, որ ոստիկանապետին ինքն առաջարկել է, որպեսզի 2-3 շարքով Բաղրամյան պողոտայում շարվող ոստիկանները գոնե «այդ հաստ գլխարկները չդնեն, շոգ է, մեղք են»:

Մինչ ՕԵԿ-ական պատգամավորը քաղցր-քաղցր զրույցի էր բռնվել ցուցարարների հետ, հեռվից մի տարեց կին նրան տեսնելով բղավեց՝ «Վայ, ազիզ ջան, էսի հանրապետականի ամենալավ մարդն ա» ու ճեղքելով տղամարդկանց շրջանը՝ փորձում էր առաջանալ դեպի Հովհաննես Մարգարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930