Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանցը կալանավորված է

Հուլիս 01,2015 15:28

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կալանավորվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:

Նշենք, որ մարտի 24-ին դատավոր Ա. Բեկթաշյանը կայացրել էր որոշում, որում հիշեցված է որ Սուրեն Սուրենյանցը «օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Գերասիմի Աղաջանյանին վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով 2014թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում Երևան քաղաքի Պարոնյան 6 հասցեում, ապա Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում նրանից պահանջել և մաս-մաս վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 54.286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով խաբեությամբ հափշտակել է զգալի չավերի ընդհանուր 484.286 ՀՀ դրամ գումարը։

Բացի այդ, Սուրիկ Վլադիմիրի Սուրենյանցը, խոշոր չափերի հափշտակություն կտարելու միասնական դիտավորությամբ, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար որպես խաբեության եղանակ օգտագործելով առողջական խնդիրներ ունենալու հիման վրա բժշկական փաստաթղթեր ձևակերպելու և Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Ա. Մուշեղյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014թ. փետրվար ամսվա ընթացքում Երևան քաղաքի Պարոնյան 6 հասցեում, ապա Երևան քաղաքի Պարոնյան փողոցում գործող «Գենացվալե» ռեստորանի դիմաց նրանից վերցրել է համապատասխանաբար 400.000 և 800.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել խոշոր չափերի ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ գումարը։

Բացի այդ, Սուրիկ Վլադիմիրի Սուրենյանցը, զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին, ապա վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014թ. փետրվար ամսվա ընթացքում Երևան քաղաքի Պարոնյան 6 հասցեում նրանից վերցրել է 500 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել զգալի չափերի ընդհանուր 205.790 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումարը։

Բացի այդ, Սուրիկ Վլադիմիրի Սուրենյանցը, զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Նարեկ Մանուկյանին, ապա վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014թ. փետրվար ամսվա ընթացքում Երևան քաղաքի Պարոնյան 6 հասցեում նրանից վերցրել է 400 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել զգալի չափերի ընդհանուր 164.632 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար գումարը»:

Դատարանի որոշման մեջ նշված է, որ ամբաստանյալ Սուրեն Սուրենյանցը պատշաճ կարգով ծանուցված լինելով դատական նիստերի վայրի և ժամանակի մասին՝ չի ներկայացել: Ուստի 2015 թվականի մարտի 24-ին կայացած դատական նիստի ընթացքում մեղադրող Ա.Մանուկյանը միջնորդել է ամբաստանյալ Սուրիկ Սուրենյանցի նկատմամբ հայտարարել հետախուզում:

Դատարանը գտել է. որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, պետք է փոփոխել և խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara says:

    Իսկ լֆիկի փողերով անատամ կնանիքանց մարդկանց վրա քսի տա՞լը…

  2. Gohar says:

    Արփինե, 7 նախադասություն ես գրել։ Երկուսը՝ 11 տողից բաղկացած , մյուց երկուսը՝ 7 տողից ,մեկը՝ 5 տողից,երկուսն էլ՝ 3 տողից ։ Սա՛ է ընդամենը։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031