Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Շահվերդյան. Բավականին հմուտ եւ հետաքրքիր է ոստիկանապետի կերպարը (Տեսանյութ)

Հուլիս 01,2015 15:57

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը հուլիսի 1-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Բաղրամյան պողոտայում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքին:

«Ճիշտն ասած, ես բավականին հմուտ եւ բավականին հետաքրքիր կերպար եմ տեսնում մեր ոստիկանապետի կերպարը: Եվ, իմիջիայլոց, մեկ-մեկ ինձ թվում է, որ կարող է 180 աստիճան շրջվի եւ ասի՝ ժողովուրդ ջան, ես ասում էի, չէ՞՝ ես ձեզ հետ եմ»,- ասաց նա:

Սուրեն Շահվերդյանի կարծիքով՝ ոստիկանապետը տիրապետում է իրավիճակին: Նրա կանխատեսմամբ՝ հունիսի 23-ի լուսաբացին թույլ տված սխալը այլեւս չի կրկնվի: Նա հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում կանգնած հասկացել է, որ ոստիկանությունը պրոֆեսիոնալ է գործել, քանի որ չնայած այն հանգամանքին, որ հրահրողներ են եղել, բախում չի եղել. «Բացի այդ օրվանից, այդ սխալ պահվածքից հետո նա տիրապետում էր իրավիճակին եւ կարողացավ լարվածությունը գցել, որովհետեւ ամբոխն էլ արդեն անկառավարելի էր: Ես պրոֆեսիոնալ եմ գնահատում այդ լարվածությունը, եւ փառք Աստծո, որ կարողացավ, որովհետեւ բախումը ոչ մեկին պետք չէր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031