Ռուբեն Մկթաշյանը երեկ Բաղրամյան պողոտայում երիտասարդ ցուցարարներին բերման ենթարկելու ականատեսներից էր: Նա նույնպես հոսանքի թանկացման դեմ շարժման մասնակիցներից էր: Երեկ, երբ ոստիկանությունը Բաղրամյան պողոտան էր բացում ու բերման ենթարկում ցուցարարներին, նա ամեն ինչ անում էր, որ իրեն էլ երիտասարդների հետ տանեն ոստիկանություն, բայց ոստիկանները նրան այդպես էլ բերման չենթարկեցին:
Ռուբեն Մկթաշյանն այսօր Ազատության հրապարակում էր:
«Երիտասարդությունը պետք է ունենա բոլոր այն հնարավորությունները, ինչ-որ Սահմանադրությունում կա…շատ ցավում եմ, որ երեկ այդպիսի բան տեսա, չէի հավատում իմ աչքերին: Չի կարելի այդպես վերաբերել ազգի երիտասարդության հետ, այն երիտասարդության, որոնք չեն լքում Հայաստանը, դա նրանց մեծ պատիվ է բերում: Հայաստանը չլքող երիտասարդությանն այդ ձեւով ձերբակալել, ոչ մի երկրում չեմ տեսել: Շատ երկրներում եմ եղել, ընդհարումների էլ եմ ականատես եղել, բայց այդ ձեւով չեմ տեսել»,- ասաց նա:
Հետո էլ իշխանություններին հորդորեց՝ երիտասարդներին հանգիստ թողնել, չկոտրել. «Հանգիստ թողեք, ձեռք մի տվեք, թողեք զարգանան, նայեք՝ ինչ է կատարվում դրսում, տղա աղջիկ խառնվել են իրար, չի կարելի»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ