Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական գնդակոծության պատճառով Կոթիի սահմանագոտում արտհունձը դադարեցված է

Հուլիս 08,2015 12:54

Կոթիի բնակիչները դժգոհում են, որ ադրբեջանական գնդակոծության պատճառով գյուղի սահմանագոտում արտհունձ չի կատարվում, իսկ բերքը գերհասունացած է, դաշտերի մկներն ու թռչունները դրանք ոչնչացնում են, ամեն պահի անձրեւ կարող է սկսվել:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կոթիում ցորենի եւ գարու հունձը շարունակվում է, սակայն սահմանին կից, առավել վտանգավոր հատվածում, ադրբեջանական զինուժի գնդակոծությունների պատճառով, արտհունձը դադարեցված է:

Այդ տարածքում առկա է շուրջ 30 հա ցորենի ու գարու  արտ: Նշված գոտում ազերիները հացահատիկահավաք կոմբայնի վրա երկու անգամ կրակ են բացել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031