Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության նախագիծը պատրաստ է. Ղազինյանը մանրամասներ է ներկայացրել. Panorama.am

Հուլիս 10,2015 16:14

Հուլիսի 13-ին կայանալիք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում կհաստատվեն Սահմանադրության նախագծի հիմնական` 1-ից 7-րդ գլուխները և մինչև հունիսի 15-ը կհրապարակվեն: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են Սահմանադրության 4-ից 7-րդ գլուխների մասին Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկումների արդյունքները և նույն փորձագետների առաջարկությունների հիման վրա հայտարարություն է ընդունվել:

Սահմանադրության նախագծի հիմնական գլուխները 7-ն են լինելու, իսկ մնացած հատվածը լինելու են բաժիններ տարբեր ոլորտների վերաբերյալ: Իսկ այսօրվա նիստում ընդունված հայտարարությունը, ըստ Ղազինյանի, վերաբերում էր առաջիկայում կազմակերպվելիք հանրային քննարկումներին:

«Սահմանադրության հիմնական մասը հրապարակելուց հետո մենք ընդունելու ենք առաջարկություններ, այսինքն, սկսում ենք հանրային քննարկումներ այդ գլուխների վերաբերյալ», ասաց Ղազինյանը: Քննարկման դրվելիք Սահմանադրության նախագիծը դարձյալ կարող է փոփոխության ենթարկվել, եթե ընդունելի առաջարկներ ներկայացվեն:

Քննարկումների փուլը, ըստ հանձնաժողովի անդամի, կավարտվի մինչև հուլիսի վերջ, կներկայացվի հանրապետության նախագահին և եթե նախագահը հաստատեց, օգոստոսին միայն կներկայացվի Ազգային ժողովին:

«Իսկ թե ինչքան կտևի Ազգային ժողովում քննարկումները նախագծի շուրջ, չեմ կարող ասել: Երբ Ազգային ժողովը ընդունեց նախագիծը, նոր միայն կնշանակվի հանրաքվեի օր: Թե երբ կնշանակվի, չեմ կարող ասել: Մասնագիտական հանձնաժողովը այդ փուլի համար պատասխանատու չէ», -նկատեց Ղազինյանը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031