Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները գործարանում պայմանագրեր են կնքում, որ աշխատավարձերը ստանան

Հուլիս 16,2015 15:20

Aravot.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանն ասաց, որ այս պահին գործարանում են եւ «Նաիրիտի» նախկին աշխատակիցները ստորագրում են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի առաջարկած պայմանագիրը, համաձայն որի՝ նաիրիտցիներին աշխատավարձը կտրվի մաս-մաս՝ 15 օրվա ընթացքում:

Մեր հարցին, թե բոլոր նաիրիտցիները եկա՞ն համաձայնության, քանի որ նրանք, որ այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին անում, մի մասը կողմ էր, մյուսը՝ դեմ, Հրաչ Թադեւոսյանն ասաց. «Հիմնականում բոլորը եկել են համաձայնության, 2500 նախկին նաիրիտցիներից 4-5-ը հնարավոր է դեմ լինեն:

Եթե դեմ են եւ ուզում են գնալ դատարան, ինչպես իրենք են ասում՝ տոկոսներն էլ հետը ստանան, թող գնան դիմեն: Պայմանագրերի կնքման գործընթացը այնքան հեշտ չէ, այս պահին 5-6 աղջիկ նստած այդ գործն են անում: Նրանք օրական կարող են 200-250 մարդու հետ պայմանագիր կնքել, այդ իսկ պատճառով գործընթացը մի 5-6 օր կտեւի»:

Հրաչ Թադեւոսյանը նաեւ ասաց, որ ամբողջը միասին 10-15 օր կտեւի, մինչեւ նաիրիտցիները ստանան աշխատավարձերը:

Մեր այն հարցին, թե ի՞նչ երաշխիքներ ունեք, որ այս անգամ էլ կառավարությունը չի խաբի, քանի որ մինչ այս էլ թե վարչապետը եւ թե Երվանդ Զախարյանը վստահեցնում էին, որ մինչեւ հուլիսի 16-ը պարտքը ամբողջությամբ մարված կլինի, սակայն, ինչպես տեսանք՝ այդպես չեղավ, պարոն Թադեւոսյանն ասաց, որ այսօր նախարարի հետ հանդիպման ժամանակ Երվանդ Զախարյանը վստահեցրել է, թե հենց հիմա էլ նաիրիտցիները կարող են իրենց աշխատավարձը ստանալ, սակայն պայմանագրերի կնքման հետ կապված մի քանի տեխնիկական խնդիրներ են առաջացել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031