Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Մեր սահմանները պաշտպանված են

Հուլիս 16,2015 17:46

«Մեր սահմանների պաշտպանությունն այժմ ավելի անվտանգ ու, այսպես ասած, ավելի խելացի կերպով է իրականացվում»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`պատասխանելով հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական գոտում վերջին շրջանում ադրբեջանական կողմից առավել ինտենսիվորեն արձանագրվող հրադադարի խախտման դեպքերին վերաբերվող հարցին:

«Ես նկատի ունեմ, որ շփման գծում մեր զինծառայողները հաստատակամ են, ունեն բարձր մարտական ոգի: Որքան էլ մերթընդմերթ կրակոցներ են լինում, դրանք եթե նշանացուցված են, ապա համարժեք պատասխանը ստանում են: Եթե անկանոն են, իհարկե, պատասխան չի տրվում և միաժամանակ նաև համապատասխան գործողություններով, մարտական հաշվարկների, մարտական խնդիրների իրականացման պատրաստակամության շնորհիվ զսպման մեխանիզմներն այսօր ստեղծված են, որպեսզի ամեն ինչ անենք հրադադարի ռեժիմը պահպանելու համար»,- հավելեց Սեյրան Օհանյանը:

«Իրավիճակը լուրջ կերպով վերահսկվում է` զինված ուժերի ղեկավարության եւ ազգային անվտանգության համար պատասխանատու համապատասխան ծառայությունների հետ: Համապատասխան բարդությունների դեպքում մենք ունենք պլանավորված միջոցառումներ, որոնք որ իրականացնում ենք»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով էլ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերում անցկացվող զորավարժություններին ու արվող հայտարարություններին՝ նախարարն ընդգծեց՝ մենք չպետք է լուրջ ուշադրություն դարձնենք տարբեր տիպի միջոցառումներին ու հայտարարություններին, որոնք պլանային են և կարող են նաև արտապլանային լինել: Նրա խոսքով՝ այսօրվա իրադարձություններն իրենց մեջ ոչ մի մտահոգություն չեն պարունակում. «Մենք մեր առջև դրված խնդիրներն առօրյա ռեժիմով իրականացնում ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031