Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույնը՝ հնարավորի սահմաններում

Հուլիս 18,2015 10:00

Քաղաքական գործունեության ամենահեշտ տարբերակը նախագահի հրաժարական եւ արտահերթ ընտրություններ պահանջելն է: Այդ դեպքում դու քեզ նեղություն չես տալիս մտնելու որեւէ խնդրով բովանդակային քննարկումների եւ բանավեճերի մեջ՝ բավարար է բոցաշունչ ելույթ ունենալ՝ արձանագրելով, ասենք, աղքատության մակարդակը եւ արտագաղթը, եւ եզրակացնել՝ միակ ելքը անհապաղ իշխանափոխությունն է:
Սահմանադրական փոփոխությունների հարցում էլ ամենահեշտ տարբերակը որեւէ տեքստ չքննարկելն ու ասելն է՝ «քանի որ այդ առաջարկները նպաստում են իշխանության վերարտադրմանը, դրանց մասին խոսելն անիմաստ է»: Ինչպես առաջ էին ասում՝ չեմ կարդացել, բայց դատապարտում եմ: Կարելի է նաեւ, այսպես ասած, «հայհոյանք դնել»՝ ով քննարկում է, նա «ռեժիմի սպասարկու է»: Դե, իսկ ով առաջարկվող նախագծում դրական բան գտնի… էլ չասեմ՝ ով է:

Ինֆանտիլիզմի նման դրսեւորումները, բնականաբար, միանգամայն ձեռնտու են իշխանությանը, որովհետեւ դրանով ընդդիմադիրները բացասական, կասեի նույնիսկ` հուսահատ ազդանշաններ են ուղարկում իրենց ընտրազանգվածին. եթե իշխանափոխություն չեղավ, ուրեմն ոչ մի լավ բան չի լինելու: Այս թեզը տարիներ, տասնամյակներ շարունակ խորը դեպրեսիայի մեջ է գցում քաղաքացիներին, որովհետեւ իշխանափոխություն չի լինում, եւ հուսախաբ մարդիկ կա՛մ արտագաղթում են, կա՛մ մեկուսանում հասարակական կյանքից:

Տվյալ դեպքում, կարծում եմ, քաղաքական ուժերը պետք է ոչ թե ընդհանուր` 25 տարի կրկնվող բանաձեւեր արտաբերեն, այլ պայքարեն Սահմանադրության նախագծի իրապես վտանգավոր, վիճահարույց թեզերի դեմ: Այդպիսի թեզ է ինձ թվում ամեն գնով խորհրդարանում «կայուն մեծամասնություն» ունենալու ձգտումը, որն առկա է այդ նախագծում: Քանի որ ենթադրելի է, թե որ կուսակցությունն է, ամենայն հավանականությամբ, ստանալու այդ մեծամասնությունը, ապա այստեղ կարող է կասկածներ առաջանան, որ այդպիսով ստեղծվում է միահեծան իշխանության հիմքը՝ «երկրորդ փուլ» անցկացնելու եւ պատգամավորների քանակն ավելացնելու եղանակով: Այդ կասկածները նախագծի հեղինակները պետք է ցրեն ոչ թե խոսքերով եւ այլ երկրների օրինակներ բերելով, այլ վերացնելով «կայուն մեծամասնության» սկզբունքը: Առավել ձայներ հավաքած կուսակցությունը, եթե չունի բացարձակ մեծամասնություն, պետք է կարողանա բանակցել խորհրդարան անցած կուսակցությունների հետ՝ կոալիցիաներ ստեղծելու նպատակով: Այո, կարող են լինել «բազարներ» եւ շանտաժներ, բայց կոալիցիան ոչ ոք չի կարող պարտադրել՝ եթե կուսակցությունները համաձայնության չեն գալիս, պետք է կազմակերպել նոր ընտրություններ, ոչ թե «երկրորդ փուլ»:

Իհարկե, կարող են լինել ներկայիս Հայաստանում խորհրդարանական համակարգի սկզբունքային հակառակորդներ (ես նրանց թվում եմ), բայց դա չի նշանակում, որ այս պարագայում տվյալ նախագիծը չպիտի քննարկման առարկա դառնա: Պետք է ձգտել լավագույնի՝ հնարավորի սահմաններում: Որովհետեւ քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Ոչ միայն քաղաքականությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան says:

    ԻՆչպես միշտ, ուրիշների ասածը անհիմն է, իսկ այ Ձեր տեսակետը միշտ փաստարկված:
    Նախ եթե ենթատեքսոտվ ՀԱԿ- է ապա միշտ էլ հրաժարականի զուգահեռ ու փոխարեն հստակ պահանջմեր են դրվել, կարծում եմ ՀԱԿ այն ուժն է որ բոլոր, բացառապես բոլոր հանրային օրակարգի հարցերին անդրադարձել եէ:
    ինչ վերաբերում է սահամնադրական փոփոխություններին, ապա զարմանում եմ, թե ինչու Ձեր կողմից օրիանակ չի բարձրացվում հետևյալ հարցը
    ԻՆՉՈՒ՞ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ սահմանադարական փփոխությունները, թե չէ Դուք էլ Սերժ Սարգսայանի պես եէ մտքի ձևակերպումն սկսկում-ինչու՞ անրաժեշտ չեն:
    Մասնագիտական խնդիրներ են անշուշտ:
    Իմ կարծիքով ՝ մարդու իրավունքների գլուխը շատ ավելի մեծ վտանգներ է պարունակում-դրանք իհարկե պեքտէբ անդրադառնել այլ առիթով:
    հնարավորույոյն ադեպքում և Ձեր ցանկության առկայության պարագայում ես կուղարկեմ Ձեր իմ դիտարկումները:

  2. Արսեն says:

    Ձեր «թերթի» ընթերցողները և հայյկական քաղաքական «գործիչները» գտնվում են մոտավորապես նույն վիճակում… Այն պահից երբ մեկնաբանուայունները նետել եք լուսանց՝ քննարկումները դադարել են։ Անիմաստ է ինչ-որ բան քննարկելը՝ երբ դու գտնվում ես նկուղում (բացի՝ ինչպես նկուղից դուրս գալը)… և ձեր ընթերցողների և քաղաքական «գործիչների» համար…
    Ընթերցողները դա հասկացել են…
    Դուք ենթադրում եք, որ քաղաքական գործիչները ընթերցողներից ավելի ապուշ են? ..))..

    • Մարգար Մախսւդյան says:

      Հարգելի Արսեն, համամիտ եմ, որ նկուղում քաղաքանության մասին խոսելն իրոք տհաճ է, հատկապես որ կզարանով պիտի մտնես այնտեղ, հնարավոր է, որ դա էլ իր դերն ունի, որ հազվադեպ եմ մտքերս այստեղ արտահայտում, բայց հիմնական հանգամանքը այնուամենայնիվ այլ է. ըստ իս՝ Ա. Աբրահամյանը գրում է ոչ թե այն , ինչ ինքն է մտածում, այլ գրում է այն, ինչ իրենից սպասում են, իհարկե՝ խուճուճ փաթեթավորմամբ, այ հենց դրանով էլ նա ՛՛շահեկանորոն՛՛ տարբերվում է ՛՛ճաք տված դհոլներից՛՛ և բազմիցս անգամ երևակված հաճախորդներից:
      Տեսեք. Ա. Աբրահամյանը դեմ է ՛՛կայուն մեխամասնության՛՛ գաղափարին, բայց կողմ է, որ սահմանադրական բարեփոխումներ է առաջարկում նա, ով 2008 թ. գալով իշխանության / մի պահ մոռանանք՝ թե ինչպես /ապահովել է.
      *երկրի տնտեսեսության մակրոցուցանիշների կայուն անկում
      *արտաքին պարտքի բազմապատկում
      *արտագաղթի կայուն տեմպեր
      *արտաքին գործերում Հայաստանի դերի կայուն նվազում
      *ԱԱԾ կամայական գործադրում, այն է. քաղաքական հակառակորդների նկատմամբ ոչնչով չհիմնավորվող և չավարտվող գործերի հարուցում, իսկ ՀԷՑ-ի բացահայտ ՛՛ջեբբկիրության՛՛ նկատմամբ զրոյական վերաբերմունքով, ավելի ճիշտ զանգվածային ընդվզումներից հետո, մեծահոգաբար առաջարկում է ՛՛մանրակրկիտ՛՛ աուդիտ անցկացնել, /որն առանց այն էլ ամեն տարի անցկացվում էր/…
      *պնդում է, որ ըստ Սահմանդրության ՀՀ նախագահի լիազորություններն այնքան շատ են, որ հնարավորություն չեն տալիս իրեն երկիրն արդյունավետ ղեկավարել
      *պնդում է, որ փոքրիկ Հայաստան շաքար պետք մեկ հոգի ներկրի, բայց թե ինչու և ինչ սկզբունքով, հայտնի չէ
      *կոչ է անում պատգամավոր ընտրել անձանց, որոնց Ա.Աբրահամյանն անգրագետ է անվանում
      *համառորեն մարզպետ է նշանակում մարդու, որի համար Ա. Աբրահամյանը ժողովրդից ներողություն է խնդրում
      *հայտարարում է, որ ինքը մեղավոր չէ, որ սահմանամերձ գյուղերից երիտասարդները մեկնում են արտագնա աշխատանքների, այլ պնդում, որ նրանք պետք է մնան և անասուն պահեն… /ակնհայտորեն՝ որպեսզի իրնեց մթերած կաթը ինքնարժեքից մի քիչ ցածր՝ ասենք 80 դրամով հանցնեն հայրենասեր մենաշնորհականներին
      -Հո չե՞մ ձանձրացնում…
      Կարճ ասած՝ երե մեկը ուզած պահին թքում է ժամանակի փորձությունն անցած սահմանադրության վրա, ապա հանգիստ կարող է նորաթուխի վրա ասենք՝ խնչել, իսկ ինչո՞ւ ոչ…:
      Իսկ Դուք ասում եք մեկնաբանությունները հանեք լուսանցքից: Հանի որ ի՞նչ անի 🙂

  3. Ալեքսանդր says:

    Բովանդակությանը հիմնականում համաձայն եմ, բայց, ներողամիտ եղեք, ականջս ծակում են հետևյալ օտարաբանությունները, որոնք վաղուց ունեն իրենց հայերեն, և շատ գեղեցի՜կ, տարբերակները:
    Ինֆանտիլիզմ – մանկամտություն
    դեպրեսիա – ընկճախտ
    տեքստ – բառաշար, խոսքաշար
    կոալիցիա – դաշինք

  4. Արսեն says:

    ՀԱՐՑ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ.
    Ւնչու դադարեց «Կարմիր կամուրջ» հաղորդաշարը?

  5. Գեւորգ says:

    Կարելի է արդյոք լուրջ դեմքով խոսել “սահմանադրական բարեփոխումների” մասին այն դեպքում, երբ թալանչիներն ու հանցագործները բացահայտ արտոնյալներ են ամենաբարձր մակարդակներում, իսկ հասարակությունն իրեն օտարված, կեղեքված ու ստորացված է զգում? Ամենակատարյալ ու զարմանահրաշ սահմանադրությունը ինչը պիտի փոխի այս պարագայում? Գրված է արդյոք “գործող” հին օրենքի մեջ, որ հանցագործը պիտի պարգեւատրվի՝ պատժվելու փոխարեն? Սակայն այդպես է կատարվում փաստորեն եւ ինչպես պիտի փոխվի հաստատված կարգը այս նոր թղթագրությամբ?

  6. Մհեր says:

    Ժողովուրդը միշտ ավելի լուրջ է մոտեցել նախագահական ընտրություններին, իսկ խորհրդարանական ընտրությունները 5, 10 հազար աշխատելու միջոց է համարել: Դրա համար էլ փոխում են որ հեշտ անցնեն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031