Լրահոս
Օրվա լրահոսը

30.000-անոց կրթաթոշակ՝ անտուն դաշնակահարի համար

Հուլիս 22,2015 16:30

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքում ապրող անտուն դաշնակահար Դոնալդ Գուլդը` Spring Arbor համալսարանից,  օրերս 30.000 դոլար կրթաթոշակ է ստացել՝ երաժշտական կրթությունը ավարտին հասցնելու համար:  USA Today-ի  փոխանցմամբ` նա ժամանակին կիսատ էր թողել կրթությունը՝ միջոցներ չունենալու պատճառով: Ի դեպ, Գուլդը հայտնի է դարձել յութուբյան տեսահոլովակից հետո, որտեղ նա կատարում էր հանրահայտ Styx ռոք խմբի Come Sail Away հիթը: Անտուն երաժշտի տեսահոլովակը կարճ ժամանակահատվածում 11,5 մլն դիտում է «հավաքել»:

Դոնալդը ժամանակին երաժշտական կրթություն էր ստացել քոլեջում, որը ավարտել չի կարողացել, քանի որ կնոջ մահից հետո կորցրել է իրեն: Նրա մոտ կյանքի սեւ շրջան է սկսվել, ու արդեն տեւական ժամանակ է, որ 51-ամյա երաժիշտը անտուն է: Նա փողոցներում հանդես է գալիս իր լավագույն ընկերոջ՝ Փոլ Ռոնալդոյի հետ:

Ինչ վերաբերում է Spring Arbor համալսարանին, վերջինիս ղեկավարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշված է. «Գուլդը բացառիկ երաժշտական տաղանդ ունի, ու երաժշտական կրթությունը  կփոխի նրա կյանքը»: Հավելենք, որ Գուլդին արդեն սափրել են ու պատշաճ տեսքի բերել, որով նա պետք է համալսարան հաճախի:

«Առավոտ» օրաթերթ
21.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031