Լրահոս
Օրվա լրահոսը

IDeA հիմնադրամն ու ՎԶԵԲ-ը կաջակցեն ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերին

Հուլիս 22,2015 13:08

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջեւ այսօր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: Կողմերը պատրաստակամություն են հայտնում աջակցություն ցուցաբերել Հայաստանում կայուն եւ տնտեսապես արդյունավետ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Հուշագիրը ստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

«IDeA հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթեւի վերածնունդ» եւ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերն առաջին հերթին ուղղված են այդ տարածաշրջաններում համայնքային ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացմանը: Մենք ուրախ ենք, որ զարգացմանն ուղղված ծրագրերում կունենանք այնպիսի կարեւոր գործընկեր, ինչպիսին ՎԶԵԲ-ն է: Համոզված ենք, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել, ինչպես նաեւ ընդլայնել գործակցության շրջանակները՝ ընդգրկելով նաեւ այլ ոլորտներ»,-նշեց Էդգար Մանուկյանը:

ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրենը նույնպես կարեւորեց փաստաթղթի ստորագրումը: «Մենք ակնկալում ենք շարունակել եւ խորացնել գործարար միջավայրի եւ տարածաշրջանների տնտեսական զարգացմանն ուղղված մեր փոխգործակցությունը: ՎԶԵԲ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանում հուսալի եւ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացմանը», -ասաց նա:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031