Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղինակ Շուշանյան. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից ոչ մեկի տուն ոստիկաններ չեն գնացել»

Հուլիս 23,2015 16:12

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից Դավիթ Զախարյանը News.am-ին ահազանգել էր, որ ոստիկանությունից իրենց տուն են այցելել, ճշտել են իր հեռախոսահամարը, զանգահարել եւ պահանջել են ներկայանալ ոստիկանություն՝ առանց ծանուցագիր ներկայացնելու: Քաղաքացիական ակտիվիստ Էմին Մարտիրոսյանը նույնպես հայտնել է, որ 2 օր առաջ էլ երկու ոստիկան իրենց տուն են այցելել, ճշտել իր հոր համարը, զանգահարել ու առանց ծանուցագրի պահանջել ներկայանալ ոստիկանություն:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանից հետաքրքրվեց՝ այս օրերին ոստիկանները շարժման անդամներից շատերի՞ բնակարաններ են այցելում եւ ինչ ճշտումներ են անում:

Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից ոչ մեկի տուն ոստիկաններ չեն գնացել»:

Մեր դիտարկմանը, որ նման ահազանգ է արել Դավիթ Զաքարյանը՝ Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Չգիտեմ ում տուն են գնացել կամ Դավիթ Զախարյանն ով է, բայց հաստատ «Ոչ թալանին»-ից չի: Էմին Մարտիրոսյանին ճանաչում եմ, բայց «Ոչ թալանին» շարժման անդամ չի: Այդ գործողությունները մեզ հետ կապված չեն: Հունիսի 23-ի գործի հետ կապված մեր տներ էլ կայցելեն հաստատ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031