Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատը նվաճելուց հետո հյուընկալվեցին սփյուռքի նախարարությունում

Հուլիս 28,2015 14:45

Հուլիսի 28-ին  ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին օրեր առաջ Արարատի գագաթը նվաճած՝ Լիբանանի Սահակեան Լևոն-Մկրտիչեան քոլեջի տնօրեն Նազօ Ճերեճյանին և 9-րդ դասարանի աշակերտուհի Ծովակ Քէոշկերյանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ողջունելով հյուրերին, մասնավորապես նշեց. «Այսօր շատ յուրօրինակ առիթով ենք հավաքվել: Փոքրիկ Ծովակը սխրանք է գործել, 13 ամյա աղջիկը նվաճել է բիբլիական Արարատի գագաթը: Որքան կամք, սեր, հայրենասիրություն, Արարատը տեսնելու, նվաճելու ձգտում  է անհրաժեշտ այդ համարձակ քայլն անելու համար: Շնորհակալություն ծնողներին, որ Ծովակը դաստիարակվել է ազգասիրության, հայրենասիրության մթնոլորտում: Հատուկ շնորհակալություն դպրոցի տնօրենին: Դպրոցն է մարդակերտումի կենտրոնը, դպրոցի շնորհիվ է, որ սփյուռքում մեր երեխաները որոշում են հայ ապրել, հայ մնալ»::

Սահակեան Լևոն-Մկրտիչեան քոլեջի տնօրեն Նազօ Ճերեճյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար. «Սփյուռքի նախարարությունը աշխարհի ամենաշխույժ նախարարությունն է, մենք դա տեսնում ենք, զգում ենք: Շնորհակալություն»:

Հուլիս 21-ի արևածագին Ծովակ Քէօշկէրեանը բարձրացավ Արարատ լեռան գագաթը: Վերելքի երրորդ օրը աղջնակը նվաճեց 5165 բարձրությամբ ունեցող բիբլիական լեռան գագաթը: Իրականացավ Ծովակի մանկության օրերի երազանքը:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031