Լրահոս
Օրվա լրահոսը

Հաագայի դատարանը Էրդողանի եւ Դավութօղլուի դեմ հետաքննություն է սկսել. Odatv

Հուլիս 30,2015 13:05

Հաագայի միջազգային տրիբունալը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանի եւ այլ պաշտոնյաների դեմ: Այս մասին հաղորդել է  թուրքական OdaTV կայքը:

Ըստ կայքի՝ պատճառը Սիրիայի նկատմամբ իրականացված քայլերն են: Գործընթացը դեռ ուսումնասիրման փուլում է: Որպես կարեւոր ապացույց դիտարկվում է իսլամիստներին բեռնատարներով զենք տեղափոխելու բացահայտումը, որը տեղի էր ունեցել նախորդ տարի Ադանայում:

«Թուրքիայի հանրության ներսում երկար ժամանակ է՝ քննարկվում է այն, որ Թայիփ Էրդողանն ու Սիրիայի հարցում համախոհների թիմը ռազմական հանցագործությունների դատարանի առաջ են կանգնելու: Եվ, ի վերջո, այդ սպասելիքներն արդարացան, և միջազգային դատարանը քննություն է սկսել Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ մի շարք կառավարական պաշտոնյաների հանդեպ»,- գրում է կայքը:

Կայքը հավելել է, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Ումիթ Օզդաղը խորհրդարանում  հայտարարել էր, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներին աջակցելու համար Թուրքիայի նախագահի եւ նրա թիմակիցների դեմ Հաագայի տրիբունալում ուսումնասիրություն է սկսվել:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031