Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են ազատազրկման վայրերում հեռախոսներ հայտնվում

Օգոստոս 07,2015 18:30

«Համացանցը բարիք է, բայց պետք է կարողանալ ճիշտ օգտվել դրա ընձեռած հնարավորություններից: Շատ կարևոր է անձնական տվյալներն անձեռնմխելի պահելը, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ տարբեր տեսակի շորթումներից»,- ասում է քրեակատարողական հիմնարկների հոգևոր սպասավոր Հայր Ռուբեն աբեղա Զարգարյանը՝ նկատի ունենալով նաև ՔԿՀ-ներում արձանագրվող նմանատիպ դեպքերը:

Հայր Ռուբենը և ՔԿՀ հոգեբան Հայկանուշ Ճենտերեճյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան համացանցային շփումներին, որոնք կարող են հանգեցնել շորթումների:

«Մի անգամ մի աղջիկ ինձ պատմեց, թե ինչպես է համացանցի միջոցով ծանոթացել քրեակատարողականի դատապարտյալի հետ, և ինչպես է վերջինս խաբել իրեն ու վարկերի բեռի տակ գցել: Մինչև հիմա այդ աղջիկը 3-4 հազար դոլարի ամսական տույժ է կրում, վարկեր է մարում, այն էլ այն դեպքում, երբ առանձնապես բարձր աշխատավարձ չի ստանում: Նա էլ այսօր կարող էր մյուսների նման արձակուրդ գնալ, բայց փոխարենը համացանցային շորթման հետևանքներն է փորձում հաղթահարել»,- պատմեց Հայր Ռուբենը:

Ինչպե՞ս են ազատազրկման վայրերում հեռախոսներ և կապի այլ միջոցներ հայտնվում, որոնք դատապարտյալները երբեմն օգտագործում են որպես շորթման միջոց։

Քրեակատարողական հիմնարկներում աշխատող հոգեբան Հայկանուշ Ճենտերեճյանը հավաստիացնում է, որ միջոցների ներթափանցման ուղիները բազմաթիվ են. տեսակցողներն են փոխանցում, ՔԿՀ-ի որոշ աշխատակիցներ են անբարեխղճություն դրսևորում: Ի դեպ, վերջիններս, Հայկանուշ Ճենտերեճյանի հավաստիացմամբ, խստորեն պատժվում են, անգամ աշխատանքից են հեռացվում:

Դիտարկմանը, որ հեռախոսների փոխարեն կարող է փոխանցվել ցանկացած այլ իր, իսկ դա նշանակում է, որ գործ ունենք պատկան մարմինների վերահսկողության ակնհայտ բացակայության, կամ էլ պարտականությունների թերի կատարման հետ, հոգեբանը պատասխանեց, որ ինքը բոլորովին համաձայն չէ, թե պատկան մարմինները թերանում են իրենց աշխատանքը կատարելիս, և վստահեցրեց, որ նրանք ամեն ինչ անում են, որ արգելված իրեր չներթափանցեն ազատազրկման վայրեր:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31