Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խաղերից հետո Ադրբեջանը սկսել է խոշոր տրամաչափի զենքից էլ կրակել

Օգոստոս 13,2015 12:13

«Եվրոպական խաղերի անցկացման ժամանակահատվածում հայկական կողմը ապահովեց հրադադարի կատարումը, եվրոպական խաղերից հետո լարվածության աստիճանը մեկ բարձրանում է, մեկ՝ իջնում: Մեր հարեւանները փորձելու են քաղաքական եւ տնտեսական դիվիդենտներ շահել»,-այսօր կառավարության նիստում վարչապետին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի ներկայացմամբ՝ այս պահին Հայաստանի սահմաններում եւ ԼՂՀ շփման գծում իրավիճակը վերահսկելի է, չնայած, որ երեկ հակառակորդի գնդակից մեկ զոհ է եղել: Նախարարը վարչապետին տեղեկացրեց, որ հակառակորդը սկսել է խոշոր հրաձգային զենքից էլ կրակել՝ 60-ից մինչեւ 120 միլիմետր ականանետից: Սեյրան Օհանյանը նաեւ ասաց, որ վերջին օրերին մի քանի դիվերսիոն հարձակումների փորձ է արվել, սակայն հայկական կողմից կանխվել է. «Մենք հաստատակամ ենք եւ պարտականությունները գերազանց կատարում ենք: Մենք մեր առջեւ դրված խնդիրները կատարում ենք եւ պատրաստ ենք  զսպման համապատասխան մեխանիզմներ ձեռնարկել»,-ասաց պաշտպանության նախարարը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31