Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառային մարզաառողջարանային ճամբարներում 3 հերթափոխով հանգստացել է 1175 երեխա

Օգոստոս 17,2015 12:22

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում էին ամառային մարզաառողջարանային ճամբարներում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` պատասխանատուները պարբերաբար այցելել են հանգստացող երեխաներին: Երեխաների համար կազմակերպվել է հագեցած ու բազմաբովանդակ ճամբարային առօրյա: Հուլիսի 27-ից ճամբարներում երրորդ հերթափոխով հանգստացող երեխաները վերադարձել են Երևան: Հանրագումարում երեք հերթափոխով ճամբարներում հանգստացած երեխաների թիվը հասել է 1175-ի:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31