Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղրի և հատապտուղների» չորրորդ ավանդական փառատոնը Բերդում

Օգոստոս 17,2015 13:32

Արդեն 4-րդ տարին է Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեկ այլ խորհուրդ էլ է ձեռք բերել. կազմակերպվում և անց է կացվում ,,Մեղրի և հատապտուղների,, փառատոն: Այս փառատոնը Բերդում ամեն տարի կայանում է Բերդի քաղաքապետարանի, տարածքում գործող հասարակական և բազմաթիվ այլ կազմակերպությունների ու անհատների համախմբվածության շնորհիվ: Ինչպես միշտ ակտիվ նախաձեռնություն ու մասնակցություն էին ունեցել ,,Հոգևոր վերածնունդ,, հիմնադրամը, «Հույսի կամուրջ», «Գրին լայն» ՀԿ-ները, Բերդի կանանց ռեսուրս կենտրոնը, ՀՕՖ-ը, Կարմիր խաչը և այլ կազմակերպություններ: Օգոստոսի 16-ին քաղաքի Սորան կոչվող այգիների տարածքում հավաքվել էին ոչ միայն Բերդի բնակիչները, այլև բազմաթիվ հյուրեր մարզի այլ համայնքներից, մայրաքաղաքից ու նույնիսկ արտերկրից: Ներկա էին նաև Տավուշի մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Տարածաշրջանի բնակիչները, մեղվապահներն ու պահածոներ արտադրող ձեռնարկություններն առանձին տաղավարներում մեղրի, հատապտուղների ու զանազան պահածոների ցուցադրություն-վաճառք էին կազմակերպել, իսկ շնորհալիները՝ նաև ձեռքի աշխատանքների: Փառատոնը ողջունեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա իր խոսքում կարևորեց նման միջոցառումների անցկացումը, համոզմունք հայտնեց, որ դրանք խթանում են, տնտեսության, մասնավորապես, տուրիզմի զարգացմանը: Մարզպետի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին նման նախաձեռնության համար, իսկ հյուրերին՝ մասնակցության: Միջոցառումը խիստ բազմաբովանդակ էր և հագեցած: Տեղի ունեցավ նաև խաղողօրհնեքի արարողություն, իսկ երաժշտական կատարումներն առավել աշխուժացրին օրվա տոնական մթնոլորտը:

 Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31