Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրը տան հյուրասենյակում հայտնաբերել է իր 25-ամյա տղայի կացնահարված դին. shamshyan.com  

Օգոստոս 18,2015 11:10

Այսօր՝ օգոստոսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա:

Ոստիկաններն ու իրավապահները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին:

Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածին առաջինը տեսել է մայրը, ով վաղ առավոտյան այցելել է տուն և ինքն էլ տեղեկացրել է ոստիկանությանը կատարվածի մասին:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com  –ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31