Լրահոս
Օրվա լրահոսը

Վարպետության դասեր՝ ռազմամարզական կրթական մրցույթի մասնակիցների համար

Օգոստոս 18,2015 18:00

Ծաղկաձորի մարզաբազայում մեկնարկած «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքը օրեցօր նոր թափ է հավաքում: Մասնակիցների առօրյան հագեցած է բազմազան մրցույթներով, ուսումնամարզական պարապմունքներով ու տարաբնույթ վարպետության դասերով, որոնք անցկացնում են փորձառու մասնագետները, նաև` երգուպարով, մշակութային ծրագրով:

Օգոստոսի 18-ին խառը սկզբունքով համալրված դասակները հնարավորություն ունեին տեղադրված վրաններում ծանոթանալու քիմիական-կենսաբանական պաշտպանության,  արտակարգ իրավիճակներում գործելու, ինչպես նաև հրաձգային զենքերի կիրառման հիմունքներին, ունկնդրեցին լրագրության վարպետության մասնագիտական դասը, ծանոթացան տեղեկատվական պատերազմի կարևորությանն արդի աշխարհում, ինչպես նաեւ  քննարկեցին ժամանակակից երիտասարդությանն սպառնացող վտանգները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31